fbpx

Կարդա՞լ, թե՞ լսել․  որոշում են ամերիկացիները

Edison Research և Triton Media կենտրոնների վերջին ուսումնասիրությունների համաձայն՝ 2019 թվականին ամերիկացիների 50%-ն իր նախապատվությունն է տվել գրական ստեղծագործությունների ձայնային (աուդիո) տարբերակներին՝ տպագիր գրականության համեմատ։ Ըստ սոցիոլոգների՝ աուդիոգրքերի այսպիսի հայտնությունը կարող է պայմանավորված լինել ճանապարհային խցանումների և սպորտային ակտիվության ժամանակ գրականություն լսող երկրպագուների աճով։ Ըթերցողների 74%-ը պարբերաբար աուդիոգրքեր է լսում սեփական մեքենայում, ևս 19%-ը դա անում է տանը և լսելու համար նույնիսկ օգտագործում է ստերեոհամակարգ (նախորդ տարի արդյունքերը կազմել էին 69% և 15%)։ Ի դեպ, աուդիոգիրք լսելու երկրորդ ամենատարաված տեղը տունն է։ Հարցումը նաև ցույց է տվել, որ 18-ից բարձր ունկնդիրների 42%-ն այդ տեսակ «ընթերցանության» համար պգտագործում է հատուկ հավելվածներ։

Հետազոտությունը նաև հաստատել է աուդիոգրքերի տարածվածությունն ԱՄՆ-ի երիտասարդ բնակչության շրջանում։ Աուդիոյի սիրահարների 55%-ը 45 տարեկանից ցածր խումբն է։ Միջինում՝ վերջին կես տարվա ընթացքում յուրաքանչյուր մարդ լսել է 6,5 ստեղծագործություն այն ժամանակ, երբ մի քանիսն այդ թիվը հասցրել են 10-ի։

  • Նոր տվյալները միայն հաստատում են մեր վստահությունը տվյալ սեգմենտի զարգացման հարցում․ աուդիոգրքերը հաստատակամորեն մեծ տարածում են գտնում, և դա տեղի է ունենում հիմնականում այն մարդկանց շնորհիվ, ովքեր պատրաստ են և ցանկանում են ինքնազարգացման համար նոր տեխնոլոգիաներ կիրառել, – ասում է Simon & Schuster Audio-ի նախագահ Քրիս Լինչը։

Նախագահը շա գոհ է արդյունքով, սակայն «ապագայում նրանք ավելի մեծ թվերի են սպասելու»։

Հարցվածների կեսից ավելին խոստովանել են, որ գրական ստեղծագործություններ լսելը գերադասում են երաժշտություն կամ ռադիո լսելուց։ Մինչ այդ, ձայնագրերի ամենահայտնի ժանրերը շարունակում են մնալ թրիլերը, դետեկտիվն ու ֆանտաստիկան։ Թոփ քառյակը կիսում են պատմության, գիտության և հայտնի մարդկանց կեսնագրությունների մասին հրապարակախոսությունները։

Աղբյուր՝ Eksmo

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով