fbpx

Apple-ի գլխավոր դիզայներ Ջոնի Այվը թողնում է իր պաշտոնը

Apple-ի գլխավոր դիզայներ Ջոնի Այվը, ով ընկերությունում աշխատել է 27 տարի, լքում է այն։ Ինչպես գրված է տեխնոլոգիական հսկայի պաշտոնական կայքում՝ Այվը միտված է LoveFrom անունով ստուդիա բացել, որը ստեղծարարական գործակալություն է և նախևառաջ կհամագործակցի Apple-ի հետ։ Դիզայներն այս տարի դուրս կգա ընկերությունից, իսկ LoveFrom -ը իր աշխատանքը պաշտոնապես կսկսի 2020 թվականին։

«Ջոնին եզակի դեմք է դիզայնի աշխարհում, և իր դերն անհնար է չգերագնահատել Apple-ի վերածնունդի մեջ․ սկսած 1998 թվականի հեղափոխական iMac-ով, վերջացրած iPhone-ով և աննախադեպ Apple Park-ով, որում նա վերջերս շատ ուժ ու եռանդ է ներդրել», — դիզայների հեռանալը մեկնաբանել է Թիմ Քուքը։ Նա նաև ասաց, որ շատ ուրախ էր աշխատել Ջոնիի հետ և սպասում է նրանց հետագա համագործակցությանը։

Այվին փոխարինող դեռ չեն գտել։ Նրա պարտականություններն իրար մեջ կկիսեն փոխնախագահն ու ինտերֆեյսի դիզայնի փոխնախագահը։ Ինքը՝ Այվը նշում է, որ հպարտ է ընկերության համար արած իր բոլոր մշակումներով։ Նա ամբողջությամբ վստահում է Apple-ի դիզայներներին և կշարունակի աշխատել սպասվող ապրանքատեսակների վրա։

Այվն Apple է եկել 1992 թվականին և հինգ տարի անց դարձել արդյունաբերական դիզայնի փոխնախագահ։ Նա է ստեղծել բնօրինակ iMac-ը, iPad-ը, Macbook Air-ը, ինչպես նաև ներկայացրել է յոթերորդ iOS-ը, որից հանել էին սկեվոմորֆիզմը։

Աղբյուր՝ Knife

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով