fbpx

Ժամանակակից փողոցային արվեստի գունազարդ շրջագայություն | «Որմնանկարի վարպետները․ նոր սերունդ»

Ոչ բոլորն ունեն աշխարհով մեկ ճանապարհորդելու հնարավորություն, որպեսզի ականատես լինեն փողոցային արվեստի էվոլյուցիային։ Բարեբախտաբար, կան այնպիսի գրքեր, ինչպիսին Gingko Press հրատարակչության կողմից տպագրված «Որմնանկարի վարպետները․ նոր սերունդ»-ն է (Mural Masters: A New Generation) է։ Կիրիակոս Այոսիֆիդիսի հեղինակած այս 260 էջանոց գրքում ներկայացված է ավելի քան 90 արտիստների կողմից նկարազարդված շենքերի լուսանկարներ։

Մի քանի տաղանդավոր լուսանկարիչների օգնությամբ «Որմնաննկարի վարպետներ»-ը դիտողներին ճամփորդության է տանում Արկանզասից մինչև Ցյուրիխ։ Նկարիչների կենսագրություններում կան նրանց կյանքի մասին մանրամասնություններ․ որտեղից են նրանք, ինչքան ժամանակ է զարգացնում են իրենց արվեստն ու աշխարհի որ անկյունում կարելի է գտնել նրանց գլուխգործոցները։ Գիրքը պարունակում է նաև նրանց կոնտակտային տվյալներն ու սոցիալական մեդիայի հաշիվները (ովքեր դրանք ունեն), ինչպես նաև արված լուսանկարի կոորդինատներն ու նկարչի սեփական նկարագրությունները էջի մասին։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով