fbpx

Ճապոնիայի գրախանութներից մեկում հաճախորդներից մուտքավճար է գանձվում գրքերը դիտելու համար

Բունկիցու գրախանութը բացվել է դեկտեմբերի 11-ին Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում: Բացման օրվանից մինչև այժմ գրախանութ մուտք գործելու և գրքերը դիտելու համար հաճախորդներից մոտքավճար է գանձվում:

Շուրջ 30 000 գրքերին և ամսագրերին հասանելիություն ունենալու համար հաճախորդները պետք է վճարեն մոտ 15 դոլար:

Գրախանութի առաջին հարկում շրջելը անվճար է: Այնտեղ ցուցադրված են մի շարք գրքեր: Սակայն, հենց հաճախորդները հասնում են ընդունելության դրամարկղի մոտ, նրանք պիտի վճարեն, որպեսզի կարողանան դիտել գրախանութի մյուս մասը:

Մուտքավճարը վճարելու դեպքում հաճախորդները կարող են այնքան մնալ գրախանութում, ինչքան ցանկանում են, նույնիսկ, երբ ոչինչ չեն գնում:

Բացի գրքերի շուրջօրյա հասանելիությունը ապահովելուց, գրախանութը նաև սրճարան ունի, որտեղ հաճախորդները կարող են նստել և կարդալ, անվճար թեյ կամ սուրճ խմել: Կան նաև առաձին սենյակներ, որտեղ մարդիկ կարող են սովորել կամ աշխատել:

Գրախանութը բացվել է Smiles, Morioka Shoten և Yours կազմակերպությունների ջանքերով, ովքեր ցանկացել են բացել մի այնպիսի գրախանութ, որը կունենա երկարատև պոտենցիալ:

Չնայած բիզնեսը նոր է իր տեսակի մեջ, այն արդեն հասցրել է մեծ թվով հաճախորդներ գրավել, ովքեր պատրաստ են վճարել  գրքերն ու խանութը դիտելու համար: Նույնիսկ իրենց ինստագրամյան էջերում մի շարք հաճախորդներ գովաբանել են խանութի ճարտարապետական ոճը և դիզայնը, ինչպես նաև այն համարել աշխատելու համար գերազանց վայր:

Աղբյուրը՝ Independent

Թարգմանությունը՝ Azat TV

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով