fbpx

Instagram-ն ադապտացվել է տեսողական խնդիրներ ունեցողների համար

Instagram-ը նոր ֆունկցիա է ավելացրել տեսողական խնդիրներ ունեցող օգտատերերի համար, այս մասին հայտնում է ընկերության բլոգը։

Առաջին նորույթը հիմնված է օբյեկտի ճանաչման տեխնոլոգիայի վրա։ Համակարգն ավտոմատ նկարագրում է այն ամենն ինչ տեսնում է լուսանկարում։ Այդ տեքստը հնչյունավորվում է այն ժամանակ, երբ օգտատերը թերթում է պատը։

Եվս մեկ ֆունկցիա հնարավորություն է տալիս նկարի վերբեռնման ժամանակ ինքնուրույն նկարագրություն ավելացնել, որը կհնչյունավորվի սքրինրիդերում։

Նախորդ տարի նման գաղափարով էր հանդես եկել «Pornhub»-ը․ տեսողական խնդիր ունեցող անձինք կարող են մեծացնել տառաչափն ու պատկերի մգությունը։ Դեռ 2016 թվականից կայքում հայտնվել են նաև հնչյունավորված տեսանյութեր, որոնցում դերասանները նկարագրում էին տեսարանները։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով