fbpx

Ինչպե՞ս սկսել նոր ուսումնական տարին

Նոր ուսումնական տարին ծանր են տանում ոչ միայն դպրոցականները, այլ նաև նրանց ծնողները։ Սակայն վերջիններս ավելի շատ հնարավորություններ ունեն սեպտեմբեր ամիսը հաճելի դարձնել ողջ կիսամյակի համար։

1․ Հանգիստ, ամեն ինչ կարգին է

7-ից 18 տարեկան երեխայի համար դպրոց հաճախելը սովորական բան է, այդ պատճառով պետք չէ դրան վատ տրամադրվել։

Դպրոցում երեխաներին օրական քսան անգամ ասում են, որ սկսել է նոր ուսումնական տարի և պետք է սկսել սովորել, ջանք գործադրել, աշխատել ու հասնել անհասանելի արդյունքների։ Նմանատապիտ արտահայտությունների կրկնությունից աշակերտը նյարդայնանում է և ցանկանում մի կողմ շպրտել տետրերը, ուստի գոնե տանը նրանց մի տվեք նմանատիպ խրատներ։ Ճնշելուց կառաջանա հիստերիա, հատկապես շրջանավարտների մոտ, ովքեր հաստատ զզվում են դպրոցից։

Դպրոցը վախենալու բան չէ։

2․ Կազմակերպեք հրաշալի առավոտ

Այս կետն ամենաբարդն է։ Տեսականորեն արդեն օգոստոսին պետք է պատրաստվել առավոտյան վաղ արթնանալուն, սակայն ո՞վ է կիրառում դա գործնականում։ Առաջին երկու շաբաթներին, մինչ երեխաների ծանրաբեռնումը, զարթուցիչի վաղ զանգելը ամենաէքստրեմալ ծանրաբեռնվածությունն է։

Մտածեք, թե ինչ կարող եք անել առավոտյան, որպեսզի երեխային արթնացնելու բարդ գործընթացը չփչացնի ամբողջ օրը։

Առավոտյան պետք է ինչ-որ լավ բան լինի՝ համեղ նախաճաշ, զարթուցիչի հաճելի երաժշտություն, ժպտացող ծնողներ և երեկոյան դասավորած պայուսակ։

3․ Հանգստացեք

Շատ լավ կլինի, եթե աշխատանքից և դասերից հետո հանգստանաք, մինչև առօրյա գործերին և տնայիններին անցնելը։ Հանգստի լավագույն տարբերակը երեխայի հետ զբոսնելն է, որը կհավասարակշռի դասասեղանի առջև մի քանի ժամ զգաստ նստելը։

Մի խանգարեք դպրոցականին դասերից հետո քնել, նույնիսկ եթե շրջանավարտ է և պետք է գնա կրկնուսույցի մոտ։ Քունն առնելուց հետո անմիջապես կգնա։

4․ Հարցրեք նոր ուսուցիչների անունները

Լավ կլինի դիմեք դասղեկին, ով ձեզ կպատմի, թե ինչ նոր առարկաներ է անցնելու երեխան և ինչպիսի ուսուցիչների հետ պետք է աշխատի։ Վերցրեք դասղեկի կոնտակտային տվյալները, եթե դեռ չունեք, սակայն պետք չէ ամեն անտեղի պատճառի դեպքում զանգել և անհանգստացնել նրան։

5․ Հիշեք, թե դու ինչպեք էիք դպրոց գնում

Գուցե դուք վազել եք դպրոց, որպեսզի ստանաք հերթական հինգը կամ ֆիզկուլտին գնդակով խաղաք։ Գուցե դասարանում ոչ ոքի հետ չէիք շփվում։ Գուցե ձեզ համար մեկ էր՝ դպրոց, ուրեմն դպրոց։ Հիշեք, թե դուք ինքներդ ինչպիսի աշակերտ էիք, որպեսզի օգնեք երեխային հարմարվել;

Բայց հաշվի առեք, որ ձեր երեխայի մոտ ամեն ինչ կարող է այլ կերպ լինել։ Այդ պատճառով մի կիսվեք ձեր սպասելիքներով կամ հիշողություններով, ավելի լավ է հարցրեք, թե ինչպես է օրն անցել։

6․Արհեստականորեն մի ծանրաբեռնեք

Հաճախել շատ խմբակների և պարապմունքների պետք չէ, առանց այդ էլ սեպտեմբերի սկզբի տպավորությունները շատ են։

Սկզբում երեխաները սովորում են դպրոց հաճախելուն, այնուհետև տնային աշխատանքներն անելուն։ Միայն դրանից հետո կարող են սովորել նոր գործողությունների։

Եվ ուրեմն՝ խմբակներին կարելի է գրանցել միայն սեպտեմբերի երկրորդ կեսին։

7․ Երեխային մի ազատեք պատրականություններից

Կարծիք կա, որ դպրոցականին պետք է օգնել և թույլ տալ չզբոսնել շան հետ կամ ընթրիքից հետո ամանները չլվանալ։ Ավելի լավ է ոչ մեկի չազատել կենցաղային պարտականություններից։ Չէ որ դպրոցը սովորական երևույթ է և ոչ մի սարսափելի բան չկա դրանում։

8․ Հետևեք, թե ինչպես է սնվում դպրոցում

Ուսման ժամանակ շատ կարևոր է լավ սնվելը։ Եթե ճաշարանում կամ բուֆետում ամեն ինչ կարգին է, ապա կարող եք շատ լավ դպրոցական սննդակարգ մշակել։ Եթե կասկածում եք սննդի որակի վրա, ինքներդ կարող եք մի համեղ պատառ դնել երեխայի հետ իսկ տանը հետևեք լավ սնվելուն։

9․ Պայուսակը երեխայի փոխարեն մի դասավորեք

Թող հանգիստ մոռանա գրիչները, տետրերն ու գրքերը, բայց ընթացքում կսովորի դասացուցակին։ Մեկ է առաջին շաբաթում դասերը թեթև են, տնային աշխատանքները քիչ են, իսկ տետրերը դեռ մաքուր են, և ոչինչ չի լինի, եթե կենսաբանության տետրը պատահաբար դառնա աշխարահագրության տետր։

Միաժամանակ երեխան կհասկանա, որ պետք է ուշադրություն դարձնել սեփական իրերին, իսկ դուք կտաք իր պայուսակը տնօրինելու հնարավորություն և այդպիսով ցույց կտաք, որ նրան լուրջ գործ եք վստահում՝ պատրաստվել դպրոց գնալուն։

10․ Մի քիչ գումար տնտեսեք դպրոցական չնախատեսված ծախսերի համար

Չնախատեսված ծախսերը անօրինական դրամահավաքները չեն, այլ, օրինակ՝ ինչ-որ գիրք կամ պիտույք գնելը, կամ էքսկուրսիայի ծախսերն ու  ընդամենը մեկ ամիս առաջ գնած ու արդեն փոքրացած սպորտային համազգեստն, ինչը դպրոցականների դեպքում սովորական երևույթ է։

Մի խոսքով՝ պետք չէ լարվել ու անհանգստանալ, ամեն ինչ լավ կլինի։ 1Դրամ թիմը բոլոր աշակերտներին մաղթում է ուսումնական տարվա ուրախ ու հանգիստ մեկնարկ։

Աղբյուր՝ Lifehacker

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով