fbpx

Ինչպես է աշխատում ԱՄՆ-ի մատիտների ամենավերջին գործարաններից մեկը

Լուսանկարիչ Քրիստոֆեր Փեյնը տարիներ շարունակ այցելում էր ԱՄՆ-ում գտնվող վերջին մատիտների գործարաններին մեկը։ Այդ ընթացքում նա փորձել է անմահացնել արտադրության յուրաքանչյուր քայլ՝ մոխրագույն ձեռքերի թագավորությունից մինչև գրաֆիտի ու ծիածանի բաժին։

Ըստ Փեյնի՝ այդ վայրը հիասքանչ է։ Այստեղ հին սարքավորումները տոննաներով չոր նյութերը մատիտներ են դարձնում, որոնք կարելի է գտնել ամերիկյան բոլոր խանութներում, գրասենյակներում կամ դպրոցներում։ General Pencil  մասնագիտացված ընկերությունը 1889 թվականից մատիտներ է արտադրում։

Իր ֆոտոէսսեյում Քրիստոֆերն ապացուցում է, որ նույնիսկ ամենապարզ իրում պատմություն կա։ Եկե՛ք ավելի մոտիկից նայենք։

Գրաֆիտե ավազն օգտագործում են, որպեսզի քարեգրիչների խառնուրդի ստացման ժամանակ շիկածուխը հավասար տարածվի։ Հետո այն դուրս են թափում և վերամշակում։

Քարեգրիչները տաքացնում են վառարանում, որտեղ դրանք պնդանում են և ազատվում ավելորդ խոնավությունից։

Տաքացնելուց հետո գրաֆիտե քարեգրիչներ ընկղմում են տաք մոմի մեջ։

Այնուհետև թողնում զառչելու։

Պաստելային քարեգրիչները չորացնում են մինչև մատիտների ֆորմայում տեղադրելը։

Պաստելային քարեգրիչները հեշտ են կետրվում, այդ խատճառով դրանք ձեռքով դնում են տախտակների վրա։

Դարսող սարքը քարեգրիչները տեղավորում է սոսնապատ պատրաստուքների մեջ։

Մամլակները սեղմում են ծառի և քարեգրիչի երկշերտանի «սենդվիչը», որպեսզի նյութը չորացնեն և կպցնեն։

Ֆրեզավոր հաստոցը՝ խզարելով, տալիս է «սենդվիչ»-ի տեսք։

Մատիտները ներկում են չորս անգամ։

Խմբագրական մատիտները երկու կողմից սրվում են, մեկը՝ կապույտ, մյուսը՝ կարմիր։ Նկարում ցուցադրված այս չքնաղներին հիմա կսուզեց կապույտ ներկի մեջ։

Սարքավորումը սորտավորում է պարույրները, ռետինի մետաղյա բռնիչներն ու կպցնում դրանք մատիտին։

Ռետինների ժամանակն է։

Բայց որոշները միայն մետաղյա բռնակներով էլ են բավարարվում։

Մնաց միայն սրվելը։

Աղբյուր՝ Knife

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով