fbpx

Huawei-ի թրոլինգն Apple-ին

Huawei-ը մարտկոցներ է նվիրել դրսում iPhone XS-ին սպասող հաճախորդներին։

Apple-ի նոր iPhone-ները եկել են ցնցելու շուկան, ուստի Android սմարթֆոնների արտադրողները հաճախորդներին իրենց կողմը տանելու ոչ մի շանս բաց չեն թողնում։ Եթե նույնիսկ այդ քայլերն արդյունավետ չեն լինում, ապա գոնե զվարճալի են։

Սեպտեմբերի 21-ից ավելի քան 30 երկրներում Apple-ը սկսեց իր նոր iPhone XS, XS Max և Xr սմարթֆոնների վաճառքը։ Ֆիրմային խանութների առջև օրեր առաջ «խնձորային» արտադրանքի երկրպագուների ավանդական հերթերն արդեն ոչ մեկի չեն զարմացնում։

Առիթը բաց չթողնելով`Huawei չինական ընկերության ներկայացուցիչը Սինգապուրում գիշեր առաջ հերթ պահած հաճախորդներին երեկոյան ժամը 23։00-ին նվիրեց թվով 200 հավելյալ մարտկոցներ (power bank), որոնց տուփերի վրա գրված էր․

«Ահա մարտկոցը։ Պետք կգա։ Սիրով, Huawei»։

Այս մասին հայտնում է Hardware Zone պորտալը, ասելով՝ «Շատ սիրալիր քայլ է Huawei-ի կողմից»։

Huawei-ի 10 000 մԱժ-անոց արտաքին մարտկոցն արժի $80։ Անսպասելի ակցիան աժիոտաժ առաջացրեց կանգնածների մեջ, նրանցից մի քանիսը նույնիսկ վազեցին ընկերության աշխատակցի ետևից՝ ստանալու իրենց անվճար power bank-ը։

Չինական արտադրողի այս ծաղրն ուղղված է նոր iPhone-ների համեմատաբար փոքր մարտկոցներին։ Բացի այդ, ժլատության մեջ մեղադրվող Apple-ն իր նոր սմարթֆոնները դեռ ներկայացնում է առանց արագ լիցքավորող սարքի։

Huawei-ը սրանով չսահմանափակվեց ու մարքեթինգային ևս մի հնարք արեց՝ լոնդոնյան Apple-ի բրենդային խանութի դիմաց անվճար մրգային հյութ բաժանելով և լիցքավորման կայաններ առաջարկելով, որտեղ բացակայում էին Apple-ի շավիղները։

 

 

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով