fbpx

Ինչպես են հին գրքերը դարձել եռաչափ պատմվածքներ

Բրիտանացի քանդակագործ Էմմա Թեյլորն օգտագործում է բարեգործություններից և հին ապրանքներ վաճառող խանութներից ձեռք բերած գրքերն ու տալիս նրանց նոր պատմություն՝ կյանք։ Նրա գործիքները շատ հասարակ են՝ սոսինձ, թուղթ ու մկրատ, որոնց շնորհիվ պատրաստում են ճարտարապետական ճակատներ, կյանքով լեցուն կենդանիներ և խիտ տերևներով ծառեր։ Յուրաքանչյուր տեսարան ոգեշնչված է տվյալ գրքում գրված պարունկայությունից.  Բուսաբանության տեսության այգուց մինչև Վենետիկի պատմության մեջ կառուցված իտալական տներ։

— Գրքի քանդակագործությունն իմ ստեղծագործական արտահայտությունն է կյանքի մանրուքների կարևորության մասին․ լավ գիրք, գեղեցիկ ծառ, ամբողջովին ծաղկած ծաղիկ։

Էմմա Թեյլորը գրքի քանդակագործությունը սկսել է դեռևս արվեստի ուսուցման առաջին տարիներից։ Հինգ տարի անց նա թողարկել է «Գրքի ներսից» շարքը։ Դա նրան թույլ է տվել մեծ հաջողությունների հասնել, այդ թվում նաև աշխատանքները ներկայացնել Քեմբրիջում, Լոնդոնում և Հոնկոնգում։

— Վերջին երկու տարիներին Արվեստի պատմության մագիստրոսի կոչումը ստանալուց և ինձ տարբեր բնագավառներում փորձելուց հասկացա, որ իրականում ես շատ երջանիկ եմ գրքեր քանդակելիս, ուստի վերադարձա և ձեռքս վերցրի իմ մկրատն ու սոսինձը։

Թղթային քանդակագործության այս տաղանդը Թեյլորն իր մոտ բացահայտել է դեռ մանկուց, սակայն որոշից դեր են խաղացել Էդինբուրգի գրքի քանդակները։

Աղբուր՝ Colossal

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով