fbpx

Հերբերտ Մայեր՝ «Ով ենք մենք» ցուցահանդես

Հոկտեմբերի 3-ից դեկտեմբերի 3-ը Հայաստանի Ազգային պատկերասրահում ներկայացվում է գերմանացի արվեստագետ Հերբերտ Մայերի «Տեսողական գրադարան» լայնածավալ նախագիծը՝ շուրջ 500 ջրանկար ընդրկող և «Ով ենք մենք» անվանումը կրող ցուցահանդեսը։

 

 

Մայերը ողջ աշխարհից  և հազարամյակների խորքից հավաքագրել և ի մի է բերել դիմանկարներ, մարդակերպ պատկերներ։ Ընտրանին ընդգրկում է նախապատմականից մինչև մեր օրերը, 40000 տարեկան «Առյուծ մարդու» կերպարից մինչև Ֆրիդա Կալոյի դիմանկարը, «Դելփյան կառապան»-ից մինչև Վերմեյերի «Մարգարտե ականջօղով աղջիկ»-ն ու Դա Վինչիի «Կզաքիսով տիկինը»։

Անհայտը, քիչ ծանոթն ու անսպասելին միախառնվում են ավելի հայտնի դիմանկարների հետ, ինչը մարդկային մշակույթի պատմությունն է ժամանակակից նկարչի տեսանկյունից։

 

 

Հերբերտ Մայերն իր ստեղծագործությունների թեմաները վերցնում է պատկերազարդ գրքերից, ամսագրերից, իր սեփական արխիվի նկարներից կամ համացանցից։ Պատկերն իր նախնական ենթատեքստիս դուրս բերելով, սուր եզրերով կտրելուց հետո նկարիչն այն վերարտադրում է ջրաներկով և նույն ձևաչափով անիմիջապես ծածկում թափանցիկ լաքի շերտերով։

Այս հնարքով Մայերը ձգտում է հասնել տարամիտմանն ու համեմատականությանը։ Թերթ առ թերթ, մեկ շարքով անմիջականությունը և համապատասխանությունը միաձուլվում են ամենատարբեր մշակույթների ու ժամանակների մարդկանց հետ։ Նրա մեծադիր վերացական կտավները ստեղծված են մեկը մյուսի վրա դրված ներկի անշահիվ շերտերից։

 

 

Հերբերտ Մայերը ծնվել է 1959 թ․ Գերմանիայի Շվարցալդի շրջանի Հասլախ քաղաքում։ Ավագ դպրոցն ավարտելուց հետո, նոր երկրներ և մշակույթներ ուսումնասիրելու համար նկարիչը հեռանում է ծննդավայրից։ Երկար տարիների ճամփորդությունների ընթացքում Մայերն այցելում է Պակիստան, Հնդկաստան, Նեպալ, Մեքսիկա, Գվատեմալա, ԱՄՆ, Իսրայել, Իրան և Արևմտյան Աֆրիկայի ցեղային տարածքներ։ Տարբեր մշակույթների ու ժամանակաշրջանների հետ հանդիպումները և շփումները արվեստագետի համար վճռորոշ են դառնում։ 1980-ականներից Մայերը սկսում է ուսումնասիրել ժամանակը և տարածությունը գեղանկարչության մեջ։

 

 

Ցուցահանդեսը կազմակերպվել է «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը Գերմանիայի Դաշնային հանրապետության դեսպանության, Երևանում նորաբաց Գյոթե կենտրոնի, Հայաստանի հանրապետության Մշակույթի նախարարության, գերմանական Ֆրայբուրգ քաղաքի Ժամանակակից արվեստի թանգարանի և քաղաքապետարանի կողմից։

 

 

 

 

 

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով