fbpx

Հեղինակի աթոռ․ Նորայր Սարգսյան

Վերջին «Հեղինակի աթոռ»-ից յոթ ամիս էր անցել, մինչ կազմակերպեցինք ժամանակակից արձակագիր Նորայր Սարգսյանի հետ հանդիպումը, որի հիմնական թեման նրա վերջերս լույս տեսած «Չինական պատ» գիրքն էր: Ժողովածուից մի քանի հատված կարդալուց հետո ծավալվեց նմանը չունեցող, մեկ ժամից ավել տևող մի քննարկում: Ներկա էին տարբեր գրողներ, գրականագետներ, խմբագիրներ և իհարկե ընթերցասերներ, ովքեր բաց չթողեցին Նորայրի հետ անձամբ ծանոթանալու առիթը:

Խոսակցության թեման տատանվում էր հեղինակի գրքի նրբությունների, ժամանակակից ու դրան նախորդող գրականության տարբերությունների, սիրած գրողների ու Նորայրի անկեղծության միջև:

Արդյո՞ք ստեղծագործության ծավալից է կախված` վեպ է այն, վիպակ, թե պատմվածք: Պատասխանները տարբեր էին. գրողները նախկինում էջաքանակով էին վարձատրվում, իսկ ընթերցողները, չունենալով ժամանցի այլ միջոցներ, չէին ցանկանում գիրքը շուտ ավարտել:

Անդրադառնալով իր սիրած գրողներին` Նորայրն ասաց.

⁃ Մի տարի շարունակ բոլորին համոզում էի, որ Կամյուն իմ սիրած գրողն է, բայց նրանից ոչինչ չէի կարդացել: «ժանտախտը» չհավանեցի, «Անկումը» հավես էր, «Օտարը» շատ լուրջ ազդեցություն ունեցավ: Հիմա արդեն, կարող եմ ասել, իրենից ամեն ինչ կարդացել եմ:

Կաֆկային բացահայտելուց հետո Կամյուն իմ լավագույն գրողների ցուցակում մի քիչ հետ ընկավ:

Միջոցառման ընթացքում գրողը մի քանի անգամ հիշատակեց նաև Դովլաթովին ու Բրոդսկուն:

Ուրբանիզացված իր ժողովածուն հեղինակը չի ուզում նորից կարդալ, որովհետև հաստատ կուզենա որոշ բաներ փոխել, բայց արդեն ուշ է:

Ներկաները նկատեցին նաև, որ Նորայր Սարգսյանը շատ անկեղծ է իր աշխատություններում, ինչն էլ տարավ ավելի հոգեվերլուծության, որը կարող եք դիտել մեր ուղիղ եթերներում:

«Հեղինակի աթոռ» միջոցառման հետաքրքրությունը խոստացավ էլ ավելի հաճախ կրկնել այն` ունենալով պահանջված հյուրեր:

https://www.facebook.com/1DramCom/videos/1893781074031856/

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով