fbpx

16-ամյա ավստրալացին կոտրել է Apple-ի սերվերն ու 90 ԳԲ տվյալ ներբեռնել

Մելբուրնում բնակվող մի դպրոցական կոտրել է Apple-ի սերվերն ու ստացել 90 ԳԲ ծավալով գաղտնի, այդ թվում նաև օգտատերերի տվյալներ, հայտնում է The Age-ը։ Մեղադրյալի փաստաբանի խոսքով նախորդ տարի ավստրալացին մի քանի հաջողված հարձակում է իրականացրել կազմակերպության սերվերների վրա։ Դեռահասի անունը չի հայտարարվում հետաքննության նպատակով։

Հետաքննություն

Apple-ի ներկայացուցիչները դիմել են Հետաքննությունների դաշնային բյուրո (ՀԴԲ, անգլ․՝ FBI) կազմակերպության սերվերների վրա հնարավոր հարձակումների հետաքննությունների համար։ Հետքերը հատուկ ծառայութններին տարել են 16-ամյա մի դեռահասի մոտ, ով կազմակերպության անվտանգության համակարգի շրջանցման համար գաղտնագրման իր մեթոդն է կիրառել։ ՀԴԲ-ի աշխատակիցներն առգրավել են կասկածյալի երկու նոթբուքերը, որոնց սերիական համարները համապատասխանում էր այն նոթբուքերի համարներին, որոնցով հենց կատարվել են հարձակումները։

Գողացված տվյալները դպրոցականը պահում էր իր համակարգչի «hacky hack hack» անունով թղթապանակի մեջ և WhatsApp մեսինջերով դրա մասին պատմում ընկերներին։ Ավստրալացին խոստովանել է, որ Apple-ի սերվերների վրա հարձակման պատճառը շատ վաղ հասակից այդ ընկերությունում աշխատելու ցանկությունն էր։ Դեռ հայտնի չէ, թե ինչ պատասխանատվություն կենթարկվիի դեռահասը։

2018 թվականանի օգոստոսին աճուրդի ժամանակ Apple-ի մեկ բաժնետոմսի գինը հասել է 207,04 դոլարի, իսկ շուկայական կապիտալացումը կազմել է 1,006 տրիլիոն դոլար։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով