fbpx

«Գրանիշ» գրական մրցանաբաշխություն 2018

Շատերիս հայտնի «Գրանիշ» գրական համայնքի առաջին հրապարակումը եղել է 2009 թվականին։ Հաշվի առնելով նաև նախապատրաստական աշխատանքները, ապա տասը տարի առաջ հեղինակները մտածեցին կայքի անունն ու դեկտեմբերի 22-ին, կարելի է ասել, նշեցին «Գրանիշ»-ի տասն ամյակը՝ համատեղելով կայքի տարեկան ամփոփման արարողության հետ։

– Այն ժամանակ մեր նպատակը մեկն էր՝ թերթերի, կայքերի բացակայության պայմաններում ստեղծել ամենամեծ գրական հարթակը համացանցում և այդ խնդիրը լուծվեց գրեթե մեկ տարում։ Մեզ համար շատ ոգևորիչ էր նաև, որ «Գրանիշ»-ը ոգևորեց բազմաթիվ կայքերի, թերթերի և բլոգերի ստեղծմանը, բայց ուրախությամբ կարող եմ ասել, որ «Գրանիշ»-ը չի զիջում իր դիրքերը, – ասաց կայքի ստեղծման գաղափարի հեղինակներից «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը։

Արդեն չորրորդ տարի անցկացվող այս մրցանակաբաշխության մասին խոսեց գրականագետ, «Գրանիշ»-ի գլխավոր խմբագիր Հասմիկ Հակոբյանը։

– Այս տարի որոշեցինք մրցանակներն իրական կյանքում հանձնել, որովհետև գաղափար առաջացավ տարանջատված հնգյակներ կազմել, որոնք կօգնեն նաև ստեղծագործություններն ավելի շատ քննարկվելուն և հասկանալի կլինի, թե ինչ ուղղություններով է զարգանում մեր գրականությունը։

Մի քանի տարի շարունակ կայքն ամփոփում էր տարին մեկ հրապարակմամբ, իսկ այժմ կայքի խորհրդի անդամները պոեզիա, արձակ, էսսե, գրականագիտություն, թարգմանություն անվանակարգերում ընտրել են տարվա լավագույն հրապարակումները։

Լավագույն գրականագիտական հոդված

  • Արփի Աթաբեկյան՝ Հոգեցնցումը և Սուգը Բիրգյուլ Օղուզի «ՀԱՀ» վեպում
  • Նունե Դիլանյան՝ Հայացք «Անաստված կինոթատրոնի»  դահլիճից
  • Սուրեն Աբրահամյան՝Մի՞թե դոֆինն է …վերջին արքայազնը նաիրականն է …վերջին արքայազնը նաիրական»
  • Սաթենիկ Ավետիսյան՝ Լևոն Խեչոյանի արձակի թաքնագիտական շերտերը
  • Քրիստինե Բագրատյան | Կոմպոզիցիոն առանձնահատկությունները Լևոն Խեչոյանի «Սև գիրք, ծանր բզեզ» վեպում

 

Լավագույն արձակ

  • Արթուր Մեսրոպյան՝ Ուժեղ տղերք Պակիքերուսները
  • Առաքել Սեմիրջյան՝ Սեյրան
  • Լիլիթ Կարապետյան՝ Ճապոնական բաղնիք
  • Նորայր Սարգսյան՝ Ճանապարհ
  • Նարեկ Թոփուզյանին՝ Կիսել նրա հացը

 

Լավագույն պոեզիա

  • Հասմիկ Սիմոնյան՝ մեղուներ պահող աղջիկը
  • Գևորգ Համբարձումյան՝ Խորտակված նավաստիների գրառումներից
  • Մարիամ Հարությունյան՝ Էոսի եթերում
  • Գևորգ Թումանյան՝ ծերունական ենթադրվող փնթփնթոցներ
  • Ներսես Աթաբեկյանին՝ Կեսօրվա սեղմագիրը

 

Լավագույն էսսե

  • Մհեր Արշակյան՝ Էսսե Գոդոյի բացակայության մասին
  • Տիգրան Գրիգորյան՝ Շիրին–Շիրինամ
  • Արաքս Շահինյանին՝ Ձայնի ճամփորդը. Լայպցիգ
  • Արամ Ավետիս՝Քնի հիգիենան
  • Անահիտ Ղազախեցյանին՝ Ներանձնական հեղափոխություն

 

Լավագույն թարգմանություն

  • Արեգ Բագրատյան՝ Գոլի Թարաղիի «Շամիրանի ավտոբուսը» պատմվածքի թարգմանության համար
  • Նունե Հովհաննիսյան՝ Գոլի Թարաղիի «Իմ հոգու անեղծ տիրուհին» պատմվածքի թարգմանության համար
  • Ռոբերտ Ծատուրյան՝ Դուո Դուոի « Ծովին նայելիս» բանաստեղծական շարքի թարգմանության համար
  • Աշոտ Ալեքսանյան՝ Պոլ Վալերի «Հայացք ժամանակակից աշխարհին» էսսեի թարգմանության համար
  • Մհեր Խաչատրյան՝ Էդգար Պոի «Բժիշկ Ձյութի և պրոֆեսոր Փետուրի համակարգը» պատմվածքի թարգմանության համար

Տարվա ընթացքում «Գրանիշ»-ի հրապարակումները դիտվել են 885 268 անգամ և  չնայած գրական կայքի համար նման թվի լրջությանը՝ տարին ոչ գրական էր։Անցյալ տարին դիտումների քանակը հատել էին մեկ միլիոնի սահմանը։

Ըստ Հասմիկի՝ այս տարի գրականությունը մի փոքր ավելի լուսանցքում էր, և հույս հայտնեց, որ մուս տարի ավելի հանգիստ մշակութային տարի կլինի և մեծ տեղ կհատկացվի գրականությանը։

«Գրանիշ» գրական կայքի մրցանակաբաշխության ողջ տեղեկությունը կարող եք կարդալ նրանց պաշտոնական կայքում։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով