fbpx

«Գահերի խաղի» ավելի քան 300.000 երկրպագու պահանջում է նորից նկարահանել եզրափակիչ եթերաշրջանը

Ժուկով-ժամանակով, երբ քեզ դուր չէր գալիս ինչ-որ ֆիլմ կամ սերիալ, դու դրա մասին ասում էիր քո ընկերներին (կամ նրանց, ով քեզ կլսեր) և դրանով ամեն ինչ ավարտվում էր։ Սակայն ինչպիսի՜ զարմանահրաշ ժամանակներում ենք մենք ապրում։ Հիասթափված երկրպագուները ցավակցում են իրար և սոցիալական մեդիայի միջոցով իրենց դժգոհություններն են հայտում ուղիղ աշխատանքի հեղինակներին։ Իսկ եթե նրանք շատ ուշադրության կարիք ունեն, մոբիլիզացնում են այդ բացառիկ գործիքը՝ առցանց ստորագրահավաքը։

Սա հենց այն է ինչ արեցին «Գահերի խաղի» երկրպագուները, իր հոդվածում ասում է Entertainment Weekly-ն։ Սերիալի վերջին եթերաշրջանում կար երկդիմի ստեղծարարություն. Ուինթերֆելում կայացած չափազանց մութ ու մահացու վտանգավոր մարտից մինչև դերասանական կազմում մնացած միակ աչքի ընկնող գունավոր կնոջ պատիժը։ Սակայն անցյալ շաբաթվա նախավերջին էպիզոդն իր հետ բերեց անհամաձայնությունմերի նոր չափաբաժին (Դեյներիսի Չար թագուհի դառնալը մշակված չէր, Սերսեայի և Ջեյմիի մահերը հակակլիմայական էին։ Եվ իրոք, գրողը տանի, ի՞նչ պատահեց Էյրոն Գրեյջոյի հետ)։ Այսպիսով, որոշ բարկացած երկրպագուներ Change.org-ում ստորագրահավաք են սկսել, որով HBO-ին կոչ են անում ձևափոխել վերջին եթերաշրջանն առանց «Emmy» մրցանակ ստացած սցենարիստներ Դևիդ Բենիոֆի և Դ․Բ․ Ուայսի։

Ըստ ստորագրահավաքում առկա պնդման՝ «Բենիոֆն ու Ուայսը չափազանց անհմուտ հեղինակներ են երբ նրանց մոտ չկա բնօրինակ նյութից (այսինքն գրքերիվ) օգտվելու հնարավորություն։ Այս սերիալն արժանի է իմաստ ունեցող վերջին եթերաշրջանի։ Կործանե՛ք իմ սպասումներն, ու իրականացրե՛ք դրանք, HBO»։

HBO-ն միանգամից չպատասխանեց EW-ի հարցված մեկնաբանությանը։

Իհարկե, զավեշտալի է այն միտքը, որ HBO-ն նորից կնկարահանի հեռուստատեսության մեծագույն և տրամաբանորեն ամենաբարդ եթերաշրջանը։ Նույնիսկ այն դարաշրջանում, երբ երկրպագուները ֆիլմի թողարկումից մի քանի ամիս առաջ ստիպում են ձևափոխել CGI կերպարի արտաքինը։ Բնականաբար, բոլորն ունեն իրենց կարծիքն արտահայտելու և նման ստորագրահավաքներ կազմակերպելու իրավունք։ Այս նյութն Entertainment Weekly-ն գրել է մոտ 24 ժամ առաջ (մայիսի 15-ին, ժամը 16:15), երբ ստորագրահավաքն ուներ 40,000 համախոհ։ Այս պահին ստորագրությունների թիվը անցնում է 338,000-ը։ Որպես համեմատական. HBO-ի տվյալների համաձայն՝ «Գահերի խաղի» 8-րդ եթերաշրջանի յուրաքանչյուր էպիզոդ ընդհանուր հաշվարկով դիտվում է մոտ 43 միլիոն անգամ։

Գահերի խաղի վերջին եթերաշրջանի եզրափակիչ սերիան լույս կտեսնի այս կիրակի։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով