fbpx

Մեքսիկայում հայտնաբերվել է Ֆրիդա Կալոյի հավանական ձայնագրությունը

Եթե այս ամենը հաստատվի, ապա սա նկարչուհու ձայնի առաջին ու միակ ձայնագրությունն է։

Մեխիկոյի ձայնագրման ազգային գրադարանը համացանցում տեղադրել է Ֆրիդա Կալոյի ձայնով հավանական ձայնագրությունը։ Եթե հետազոտությունը հաստատի շղթայի ճշմարտացիությունը, ապա այն կդառնա առաջին հայտնի նյութը, որտեղ ամփոփված է նկարչուհու խոսքը։

Ինչպես գրում է Dazed-ը, շղթան հայտնաբերվել է սցենարիստ Ալվարո Գալվես Ֆուենտեսի արխիվներում․ աշխատողները որոշեցին թվայնացնել El Bachiller ռադիոշոուն, որը նա թողարկում էր 1950-ական թվականներին։

Ենթադրվում է, որ ձայնագրությունում Կալոն կարդում է «Դիեգոյի դիմանկարը» էսսեից մի հատված։ Ահա մոտավոր թարգմանությունը․  «Նա բարի դեմքով ու տխուր հայացքով հսկայական, ահռելի մի երեխա է։ Նրա բարձր, մուգ և անչափ խելացի ու մեծ աչքերը գրեթե իրենց տեղում չեն կանգնում։ Դրանք գորտի ուռած ու դուրս թռած կոպերի պատճառով համարյա ընկնում են իրենց ուղեծիրներից։ Դրանք թույլ են տալիս իր հայացքին ավելի շատ բան տեսնել, կարծես հատուկ ստեղծված են մեծ տարածություններ և ամբոխներ նկարող նկարչի համար»։ Այս հատվածը նկարչուհին հավանաբար կարդացել է իր մահվանից ոչ շատ առաջ, 1953 կամ 1954 թվականին։

Մասնագետները դեռ աշխատում են շղթայի վրա, և եթե հաստատվի, որ ձայնն իրոք Կալոյինն է, ապա գրադարանի թանգարանի համար շատ լավ նորություն կլինի․ Հալվեսի արխիվում El Bachiller-ի 1300 չթվայնացված թողարկում կա։ Դրանց շարքում կարող են նկարչուհու այլ ձայնագրություններ նույնպես լինել։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով