fbpx

Հարրի Փոթերի մասին 4 նոր պատմություն կթողարկվի հաջորդ ամիս

Եթե կարծում էիք, որ Հարրի Փոթերն ավարտվել է, ապա սխալվում էիք, քանի կա պաշտոնական տեղեկություն, ըստ որի՝ թողարկվելու են չորս նոր պատմություններ: Ավելին, դրանց շատ երկար չեք սպասի:
Ջոան Ռոուլինգի վեբկայքի համաձայն` էլեկտրոնային գրքերը հասանելի կլինեն հունիսի վերջին:
Փոթերմորը, կամ «Կախարդության աշխարհի թվային սիրտը» Հարրի Փոթերի մասին տեղեկություններ պարունակող պորտալ է, որը վարում է անձամբ հեղինակը և ավելի շատ մանրամասներ է հաղորդում սպասվելիք գրքերի վերաբերյալ:
Չորս նոր գրքերը պատմելու են Հոգվարթսի դասերի մասին և ուղեկցվելու են լոնդոնցի նկարիչ Ռոհան Դենիել Իսոնի նկարազարդումներով:
Վեբկայքում ասվում է.
— Պատրաստվիր ավելի խորը սուզվելու Ջ. Ք. Ռոուլինգի կողմից ստեղծված Մագլների կախարդական աշխարհում։ Այս «մի կտոր» պատմությունները խոստանում են ձեզ ևս մեկ անգամ տանել անցյալ՝ սովորելու Հարրի Փոթերի պատմությոունների ավանդական բանահյուսությունն ու կախարդանքը:
Բացի այս ամենից էլեկտրոնային գրքերում կլինեն նաև նշումներ, ձեռագիր էջեր և այնպիսի շլացուցիչ սքեչեր, ինչպիսին կային «Հարրի Փոթեր․ Կախարդության պատմության» մեջ (Harry Potter: A History of Magic
Սպասվող չորս պատմություններն ունեն հետևյալ անվանումները՝ «Harry Potter: A Journey Through Charms» and Defence Against the Dark Arts, «Harry Potter: A Journey Through Potions and Herbology», «Harry Potter: A Journey Through Divination and Astronomy», և «Harry Potter: A Journey Through Care of Magical Creatures»։
Գրքերի առաջինը զույգը կթողարկվի հունիսի 27-ին, մյուսները՝ մի փոքր ուշ։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով