fbpx

«Ֆեմինիստական տեսության ժողովածու. 80-ականներ» գրքի շնորհանդես

Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Երևանյան գրասենյակը կողմից մարտի 7-ին լույս տեսավ «Ֆեմինիստական տեսության ժողովածու. 80-ականներ» գիրքը: Այն բաղկացած է 1980-ականների ֆեմինիստական տեսական-քննադատական յոթ առանցքային աշխատանքներից:

Հիմնադրամի առաջին առաքելություններից և հիմնաքարային սկզբունքներից մեկը գենդերային ժողովրդավարությունն է։ Նրանք տեղական փորձառության վերլուծության և թարգմանությունների միջոցով փորձում են ստեղծել ֆեմինիստական գիտելիք։

— Ինքս լինելով ֆեմինիստ՝ փորձում եմ ստեղծել ֆեմինիստականության անթոլոգիա, հայերենով ներկայացնել ֆեմինիստական տեսությունները։ Սա մեր ստեղծած առաջին հատորն է, սկսել ենք նաև երկրոդ հատորի շուրջ աշխատանքները, – ասաց  գերմանական Հայնրիխ Բյոլ հիմնադրամի հայաստանյան ծրագրերի ղեկավար Օլգա Ազատյանը։

Գիրքը փորձում է ֆեմինիստական տեսանկյունից ուսումնասիրել մի քանի ոլորտներ, որոնք այս պահին կարևոր են Հայաստանի համար՝ ֆեմինիզմ և միլիտարիզմ․ որքանով է պատերազմն ազդում կնոջ և նրա գործունեության ու զգացողությունների վրա, որքան է նա ճնշվում պատերազմից և  որը պետք է լինի կնոջ արձագանքը պատերազմին։ Երկրորդը գենդերային ինքնությունն է՝ ինչպիսի գենդերային ինքնություններ կան ինչպես պետք է մարդ նայի ինքն իրեն։ Խոսվում է նաև իմպերիալիզմի մասին, որքանով է այն ճնշում կնոջը։

— Գրքում ուսումնասիրում ենք ոչ արևմտյան ֆեմինիսզմը։ Թեև արևմտյան ֆեմինիստական գիտելիքը կարևոր է, որի համար ամենաշատ ֆինանսներն են ներդրվում, շատ դոմինանտ է, դա լավ չէ և ճնշում է այլ երկրների կանանց փորձառություններին։ Փորձել ենք նաև երկու ոչ արևմտյան հեղինակի թարգմանել, որը կարևորվում է լոկալ ֆեմինիստական ձայների վերհանումը ոչ արևմտյան դիտանկյունից, – պարզաբանեց Օլգան։

Այն հարցին, թե ինչքանով է մեր հանրությունը պատրաստ այս գրքին, Օլգան պատասխանեց, որ այն ոչ թե առաջարկում են, այլ թողարկում՝ հիմնվելով հանրային պահանջի վրա։ Գիրքը կազմելիս նրանք չեն ընտրել հեղինակներին, այլ հարցում արել Հայաստանի տարբեր ֆեմինիստական հարթակներում, պարզելու, թե որ հեղինակներին և հատկապես հեղինակի որ գործերը կուզենային հայերենով կարդալ։

Գրքի պահանջարկը բավական մեծ է, ինչի մասին էլ խոսեց հիմնադրամի աշխատակիցը․

— Մեր հիմնադրամը ոչինչ չի քարոզում։ Մենք ստեղծում ենք գիտելիք, որը ցանկության դեպքում կարող եք վերցնել ու յուրացնել։ Մենք հարցումներ ենք ուղարկել տարբեր ՀԿ-ներին ու համալսարաններին, որ այսպիսի գիրք կա թարգմանված, արդյո՞ք ցանկություն կա ընթերցանություններ կազմակերպել։ Արդեն պետք է սկսենք ընթերցանությունները, որոնց թիվն այս պահին հասնում է տասի։ Դրանք կլինեն Երևանում, Վանաձորում, Գյումրիում ու Գավառում։

Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Երևանյան գրասենյակը չի աշխատում միայն ֆեմինիստական գրականության շուրջ, այլև ժողովրդավարության, մարդու իրավունքների։ Նրանք անցյալ տարի մեծ հետազոտություն են արել ՀԿ-ների և կառավարության համագործակցությունների շուրջ, որը կա էլեկտրոնային տարբերակով և այժմ աշխատում են տպագիր տարեբարակի լուսընծանման վրա։ Որպես կանաչական (բնապահպանական) կազմակերպություն, պլանավորում են «կանաչ» տեքստերի շարք անել, որը կլինի նեոլիբերալ համակարգի քննադատություն ․ ինչպես է նեոլիբերալ տնտեսական համակարգը քանդում ու ավերում բնությունը հանուն հարուստների։ Դրա առաջին հատորը սպասվում է մյուս տարի։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով