fbpx

Facebook-ը գովազդ դիտելու համար կվճարի իր օգտատերերին

Facebook-ը մշակում է սեփական stablecoin կրիպտոարժույթը, որը կդառնա վճարման համակարգի հիմքը, այս մասին գրում է The Wall Street Journal-ը։ Պարբերականի տվյալներով՝ կազմակերպությունն արդեն բանակցություններ է տարել Visa-ի, Mastercard-ի և First Data-ի այլ վճարման խոշոր օպերատորների հետ թոքենների ամրացման համար 1 միլիարդ դոլար ներդնելու վերաբերյալ։

Բացառված չէ, որ սոցիալական ցանցը կարող է իր օգտատերերին գովազդ դիտելու համար վճարի, որի սկզբունքը նման կլինի սովորական ռիթեյլերների օրինաչափությանը։

Facebook-ի stablecoin կրիպտոարժույթը մշակվում է գաղտնի պայմաններում։ Դրա մասին մենք առաջին անգամ իմացել ենք նախորդ տարի, իսկ առաջին մանրամասները հայտնի են դարձել միայն փետրվարի վերջին, երբ նախագիծն արդեն զարգացման փուլում էր։ WSJ-ի լրագրողները պարզել են, որ կրիպտաորժույթի նախագիծը կոչվում է Project Libra։

Facebook-ը պայմանավորվում է առցանց առևտրի տասնյակ ընկերությունների և բջջային վճարման ծառայությունների հետ ապագա կրիպտոարժույթի ընդունման համար։ Նրանցից մի քանիսը կարող են նաև ներդրողներ լինել։

Հաշվի առնելով, որ Facebook-ն օրական ունի 1,5 միլիոն օգտատեր, այն կարող է դառնալ պատմության մեջ կրիպտոարժույթի ամենազանգվածային գործնական կիրառումը, գրում է WSJ-ը։

Մրցակիցներ Apple-ը և Goldman Sachs-ն այս տարի թողարկում են Apple Pay-ի զարգացումով պայմավորված Apple Card-ը։ Amazon-ը Worldpay-ի հետ միասին ավանդական ռիթեյլի՝ Amazon-ի էկոհամակարգից դուրս սկսել են տարածել Amazon Pay-ի վճարման համակարգը։ Telegram մեսենջերը սկսել է Gram կրիպտոարժույթի համար թեստավորել իր TON բլոքչեին-հարթակը։ Telegram-ի թոքենների նախավաճառքից ստացված գումարը նախորդ տարի կազմել է $1,7 միլիարդ։ Եթե բլոքչեին-հարթակը չթողարկեն մինչև 2019 թվականի հոկտեմբերի 31-ը, ապա ներդրողները ետ կստանան իրենց գումարները։

Ինչո՞ւ է սա կարևոր․

Վճարային շուկայում Facebook-ի պես խաղացողի մուտքը կարող է համաշխարհային մասշտաբի փոփոխություններ անել։ Նախևառաջ վտանգի տակ են քարտային վճարային համակարգի հանձնախմբերը։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով