fbpx

Էլվիս Փրեսլիի և Դևիդ Բոուիի կապի մասին

Արտիստների կապը սկսում է նրանց ծննդյան օրվանից․ Էլվիս Փրեսլին ծնվել է 1935 թվականի հունվարի 8-ին, իսկ Դևիդ Բոուին՝ 1947 թվականի հունվարի 8-ին։

Երկուսն էլ շատ էքսպերիմենտներ են արել և դեռ դպրոցական տարիքից խնդիրներ են ունեցել աչքի ընկնող սանրվածքի պատճառով։

1974 թ-ին Էլվիսը երգում է Բոուիի երգերը

Դևիդ Բոուին Էլվիսի մեծ երկրպագուն էր։ Շատ կարճ ժամանակում նա ինքնաթիռով կտրեց Անտլանտյան օվկիանոսը Էլվիսի 1972 թվականին Նյու Յորքում անցկացվող համերգին մասնակցելու համար, չնայած նրան, որ վախենում էր թռնելուց։ «The Ziggy Stardust Companion»-ը տպագրել է այս մեջբերումը, որը Բոուին 1996 թ․ արել էր Էլվիսի համերգին մասնակցելու մասին։

«Էլվիսն իմ մեծագույն հերոսն էր։ Հավանաբար ես շատ հիմար էի, որ կարծում էի՝ նույն օրը ծնվելն ինչ-որ բան է նշանակում։ Ես երկար հանգստյան օրեր էի պլանավորել և հիշում եմ, թե ինչպես ինքնաթիռից ուշացած ուղիղ եկա Մեդիսոն Սքուեր Գարդեն (Madison Square Garden)։ Ես հագել էի Ziggy-ի ժամանակի հագուստներս և տեղավորվել դիմացի շատ հարմար նստարաններից մեկում։ Բոլոր ներկաները շրջվեցին ինձ նայելու, և ես ինձ իսկական հիմար զգացի։ Մազերս փայլուն կարմիր էին, հագել էի մի մեծ սկաֆանդր և սև տակացուներով կարմիր ճտքավոր կոշիկներ։ Ես իհարկե շատ կուզեի ինչ-որ հանգիստ բանի գնալ, որովհետև պետք է գրանցվեի նրա հետ։ Նկարահանման հրապարակում նրա հետ շատ լավ էր»։

TVC 15՝ Էլվիսի և Բոուիի չլսված երգը

Էլվիսը Լոս Անջելեսում այցելեց Դևիդին՝ ձայնագրելու վերջինիս «TVC 15» կոչվող երգի դեմո տարբերակը։ Չնայած Բոուիին դուր եկավ այդ տարբերակը, սակայն Էլվիսը գոհ չէր, և նրա հորդորով երգը ալբոմում չհայտնվեց։

Բոուին ասել է, որ նա առաջին անգամ իր համար բացահայտել է երաժշտությունը այն բանից հետո, երբ նրա երբայրը վեր է կացել և պարել է Էլվիսի «Hound Dog» երգի տակ։

Էլվիս Փրեսլին խնդրել է Դևիդ Բոուին լինել իր պրոդյուսերը

«The Guardian» պարբերական տված հարցազրույցում մի քանթրի երգիչ հայտնել է, որ Էլվիս Փրեսլին խնդրել է Դևիդ Բոուիին լինել իր պրոդյուսերը։ Դա միանշանակ կլիներ երաժշտության պատմության ամենաանսովոր դուետներից մեկը։ Մտածե՞լ եք, թե ինչպես այն կհնչեր։

Բոուին իր կարիերայի ընթացքում մեկ անգամ առաջարկել է Էլվիսին միասին երգել նույն բեմում, սակայն ռոքնռոլի արքան կրկին մերժել է։

Բոուիի մենեջեր Թոնի ԴեՖրիսն օգտագործում էր «Դևիդ Բոուին լքեց շենքը» արտահայտությունը, որը համապատասխանաբար օգտագործվում էր Էլփիս Փրեսլիի համերգներում։

Աղբյուր՝ needsomefun

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով