fbpx

Էդվարդ Մունկ։ Տարօրինակ ու մռայլ նկարչի կյանքը

Շատերը Մունկին գիտեն որպես «Ճիչ»-ի հեղինակ, սակայն պետք չէ սահմանափակվել միայն մեկ գործով, նրա կենսագրությունը պակաս հետաքրքիր չէ, քանի որ բացատրում է նրա արվեստի գաղտնիքները։

Այսօր, 1863 թվականի դեկտեմբերի 12-ին ծնվել է նորվեգացի հայտնի գեղանկարիչ, գրաֆիկ, արվեստաբան, էքսպրեսիոնիզմի հիմնադրման մեջ իր մեծ ներդրումն ունեցած Էդվարդ Մունկը։

Նրա կարիերան և աշխատանքների մեծ մասը ոգեշնչված են եղել փորձերով, հիասթափություններով և չարաբաստիկ «հայր և որդի» հարաբերություններով։ Ահա մի քանի փաստ նրա կյանքից։

Մունկն ունեցել է դժբախտություններով լի մանկություն։

Հինգ երեխաներից երկրորդը՝ Էդվարդ Մունկը ծնվել է Նորվեգիայի Լոտեն քաղաքում։ Չնայած հայրը՝ Քրիստիանը բժիշկ էր, Մունկերի ընտանիքը գոյատևում էր ծայրահեղ աղքատության պայմաններում։ Երբ նա ընդամենը 5 տարեկան էր, նրա մայրը թոքախտից մահացավ, ինը տարի անց վերջինիս հետևեց ապագա նկարչի 15-ամյա քույր Ջոան Սոֆին։ Կրտսեր քույր Լաուրան հոգեկան առողջության խնդիրների պատճառով տեղափոխվեց հոգեբուժարան։ Մի առիթով Մունկն իր ընտնաքի մասին ասել է․ «Ես ժառանգել եմ մարդկության ամենասարսափելի թշնամիները՝ թոքախտն ու խելագարությունը»։

Իր առողջական խնդիրներն ասնպասելի առիթ են դառնում։

Նրա թուլակազմությունը ստիպում էր Էդվարդին Նորվեգիայի դաժան ցրտերին տանը մնալ՝ շատ հաճախ չհաճախելով նաև  դպրոց։ Բայց դա չի նշանակում՝ նա անգործ էր մնում։ Իր դասընկերների, հորաքույր Կարենի և հոր դասավանդումների միջև եղած ազատ ժամանակ Էդվարդը հաճույքով նկարում էր։

Մունկը 1865 թվականին

Նրա հայրը և՛ մուսա էր, և՛ դաժան անձնավորություն։

Ստիպված լինելով իր երեխաներին մեծացնել առանց մոր՝ Քրիստիան Մունկը նրանց սովորեցնում էր պատմություն ու գրականություն, ընթացքում Էդգար Ալլան Պոյի սարսափներով զզվարճացնելով ։ Սակայն, երբ երեխաներն իրենց վատ էին պահում, Քրիստիանը վախեցնում էր, ասելով՝ իրենց մահացած մայրը նայում է նրանց դրախտից և ամաչում։

Պոյի և նրա հոր մռայլ պատմությունները ձևավորում են Էդվարդի հոգեկանն ու արվեստը։ Նա մի անգամ գրել է․ «Իմ հայրը ներվային բնավորություն ուներ և շեղված էր կրոնի վրա, որոնց արդյունքում էլ առաջացել էր նեվրոզը։ Նրանից ես ժառանգել եմ ջղայնության սերմերը։ Վախի, թախծի և մահվան հրեշտակներն ինձ հետ են այն օրվանից, երբ ես ծնվեցի»։

Մունկի կարիերայի ընտրությունը հիասթափություն էր հոր համար։

1879 թվականին 16-ամյա Էդվարդն ընդունվել է տեխնիկական քոլեջ։ Ինժիներություն սովորելու տարիներին նա հմտացեկլ էր բնաատկերներ նկարելու մեջ։ Բայց հիվանդության նոպաներն ու արվեստով զբաղվելու ցանկությունը ստիպեցին նրան դուրս գալ քոլեջից։

Երբ Մունկը հորը հայտնում է իր նկարիչ դառնալու ծրագրի մասին, բարկացած Քրիստիանը դա անվանում է «անաստված առևտուր»։ Անորոշության մեջ հայնտված Էդվարդը տեղափոխվում է Օսլոյի (1877 – 1897 թթ․ Կրիստիանիա կոչված) Արվեստի և դիզայնի թագավորական դպրոց (Royal School of Art and Design), որը հիմնադրվել էր նրա հեռավոր բարեկամներից մեկի՝ նկարիչ Ջեյքոբ Մունկի կողմից։

«Մելամաղձություն»

Սկզբում նկարիչն առերեսվում է քննադատական ծաղրի ։

Դեռ դպրոցում Մունկը նկարել է իր հավասարակից Կառլ Ջենսեն Հյելի իմպրեսիոնիստական դիմանկարը։ Կտավը, որն այսօր ցուցադրված է Օսլոյի ազգային պատկերասրահում, ժամանակին պիտակվել է որպես «ծայրահեղության հասցված իմպրեսիոնիզմ» և «արվեստի ծաղրերգություն»։

Զգացմունքների փոփոխությունները կառուցում են իր ժառանգությունը։

Նրա «հոգևոր նկարչությունը» բանավեճերի պատճառ էր դարձել։ Մունկը չէր հրաժարվում իր ոգեշնչանքի աղբյուրներից։ Նրա 1902 թվականի «Կյանքի եզրազարդը։ Բանաստեղծություն կյանքի, սիրո և մահվան մասին»  ցուցահանդեսին  նա ներկայացրել էր այնպիսի վերնագրերով կտավներ, ինչպիսիք էին՝ «Հուսահատություն, Մելամաղձություն, Անհանգստություն, Նախանձ և Ճիչը»։ Վերջապես Մունկը արվեստաքննադատների կողմից գովասանքներ  է ստանում, սակայն հանրությունը շարունակում էր այն համարել տարօրինակ ու անհանգստություն պատճառող։

«Հուսահատություն»

Փառքն ու հաջողությունը միշտ չէ, որ նրան երջանկություն էին պարգևում։

Տասնամյակներ տևած ողբերգություններից, սեփական անվստահությունից և մերժված լինելուց հետո Մունկը երկար չի վայելում իր հաջողությունը։ Այդ ամենը փոխարինվում է հարբեցողությամբ և հոգեկան խնդիրներով։ 1908 թվականին նա տեղափոխվում է առողջարան, քանի որ ձայներ էր լսում։ Ավելի ուշ նա հիշել է․ «Ես խելագարության եզրին էի։ Այն հպվեց ինձ ու գնաց»։ 1908 թվականին նա առողջանում է, դուրս գրվում ու վերադառնում աշխատանքի։ Այդ ընթացքում հանրությունն արդեն ոգևորությամբ սպասում էր նրա հոգեկանության վրա հիմնված արվեստին։

Բուժվելուց հետո Մունկի նկարչությունը փոխվում է։

Նկարիչը դեռ 35 տարի ապրելու էր, բայց այդ ընթացքում ստեղծած աշխատանքները հիմնականում բնապատկերներ էին, որոնցում պակասում էին նախկին կտավների մռայլությունը։ Այդ ժամանակվա նրա գործերի վառ գույները և վրձնի անփույթ ուրվագծերը ավելի դրական էին թվում, նույնիսկ երջանկությամբ լեցուն։

Նա վերսկսում է մերկ մարդկանց նկարել։

Իր 50 և 60 տարեկաններին Մունկն Օսլոյից դուրս ապրել է տարբեր երկրներում, որտեղ նա հաճույքով գյուղական տեսարաններ էր նկարում։ Բայց իր հեղինակությունը նրան թույլ էր տալիս վերադառնալ կարիեարայի առաջին տարիների նկարած մերկ բնորդներին, քանի որ երիտասարդների համար մեծ պատիվ էր ժամանակակից վարպետի առաջ դիրքավորվել ։

Ադոլֆ Հիտլերն ատում էր Մունկին։

Նացիստ բռնակալը նորվեգացի գեղանկարչի աշխատանքը որակել էր «դեգեներատիվ արվեստ» և Երկրորդ համաշխարհային պատերազմից ընդառաջ հանեց Մունկի թվով 82 կտավները Գերմանիայի բոոր թանգարաններից, 1937 թվականին հայտարարելով․ «Ինչպես հասկանում եմ, այս հինավուրց բարբարոսներն ու քարե դարի արվեստը գողացողներն այսօր կարող են վերադառնալ իրենց նախնիների քարանձավներ և այնտեղ էլ կատարեն իրենց պարզունակ, միջազգային քերծվածքները»։

Երբ գերմանացիները 1940 թվականին հարձակվեցին Նորվեգիայի վրա, Մունկը սարսափում էր, որ նացիստները կներխուժեն իր տուն և կոչնչացնեն իր բոլոր աշխատանքները։ Իհարկե նման բան տեղի չունեցավ։

«Ճիչը»

Մունկը ոչ, բայց իր հեղինակությունը ողջ է մնում Համաշխարհային պատերազմից հետո

Նկարիչը մահացավ իր տան մեջ, 80 ամյակից մեկ ամիս անց։ Չնայած Հիտլերի փորձերին՝ Մունկի ժառանգությունը հասավ մեզ։ Իր մահից հետո կտավները նվիրաբերվեցին Օսլո քաղաքին։ Այսօր Մունկի աշխատնքները հնարավոր է տեսնել աշխարհի տարբեր թանգարաններում։ Դրանք ոգեշնչել են Գերմանիայում էքսպրեսիոնիստական շարժմանը։ «Ճիչը» դարձավ Մունկի ամենահայտնի, իսկ ամբողջ աշխարհում՝ ամենահայտնի կտավներից մեկը եբրևէ։

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով