fbpx

Սեպտեմբերի 17 | Ձայնային ֆիլմի առաջին ցուցադրությունն աշխարհում

Ձայնային կինոն կինեմատոգրաֆիայի տեսակ է, որում, ի տարբերություն «համր կինոյի»՝ պատկերն ուղեկցվում է ձայնագրությամբ։

Կինեմատոգրաֆի ստեղծման ժամանակ արդեն իսկ կար ֆոնոգրաֆ կոչվող ձայնագրման տեխնոլոգիան։ Կինոսարքին միավորելու առաջին փորձերն արվել են դեռևս 1894 թվականին Թոմաս էդիսոնի կողմից, ով ստեղծել է կինետոֆոնոգրաֆը։ Նրա օգնական Ուիլյամ Դիքսոնին է պատկանում առաջին ձայնային կինոհոլովակը «Բարև Ձեզ, Պարոն էդիսոն։ Ուրախ եմ ձեզ տեսնել։ Հուսամ գոհ եք այս կինետոֆոնոգրաֆից» ողջույնի խոսքով։

Կինետոֆոնոգրաֆի առանձին սարքերի սինխրոնիզացիան այնքան բարդ էր, իսկ ձայնի որակն էլ՝ այնքան ցածր, որ գյուտն այդպես անհեթեթ էլ մնաց։ Նմանատիպ սկզբունքով առաջնորդվեց նաև Լեոն Գոմոնը, ով 1900 թ․  Լումիերի սարքը սինխրոնացրեց ֆոնոգրաֆին, սակայն կիսատ սինխրոնիզացիայի պատճառով ձայնային առանձին կրիչը դեռ մի քանի տասնամյակ անօգուտ մնաց ձայնային կինոյի համար։

Կինոարտադրողների մեծամասնությունը սկզբում թերահավատորեն էր վերաբերվում ձայնի առկայությանը կինեմատոգրաֆում, վախենալով վատնել կինոյի լեզվի համակողմանիությունը։ Ամերիկյան կինոպրոդյուսերները կանխազգում էին ձայնի ի հայտ գալուց կինոնկարների արտահանման դադար, ինչը կարող էր կտրուկ իջեցել Հոլիվուդի շահույթները։ Շատերը ֆիլմի հնչյունավորման փորձերը դիտարկում էին որպես անիմաստ ատրակցիոն․ կինեմատոգրաֆում ձայնի առկայության դեմ ամենաակտիվ պայքարողներից մեկը Չառլի Չապլինն էր։

1922 թվականի սեպտեմբերի 17-ին Բեռլինի «Ալգամբրա» կոչվող կինոյի պալատում տեղի ունեցավ ձայնային ֆիլմի առաջին հանրային ցուցադրությունը ողջ աշխարհում։ Կինոնկարը ձայնագրված էր ժապավենի վրա և վերարտադրվել օպտիկա-էլեկտրոնային սարքավորման օգնությամբ։ Հոլանդացի գրող Հերման Հեյերմանսի «Հրձիգը» պիեսի էկրանավորման ցուցադրությունն իրականացրին էլեկտրոինժեներներ և Tri Ergon ընկերության ղեկավարներ  Յոզեֆ Էնգլը, Հանս Ֆոգտն ու Յոզեֆ Մասոլը։

Սկզբում քննադատները կարծում էին, որ ֆիլմում ձայնի օգտագործումը թույլ չի տա այն օտարերկրացի հանդիսատեսին հասկանալ։ Ձայնային ֆիլմի հաջողությունը մեկնարկեց առաջին ձայնային պատկերի ցուցադրությունից վեց տարի հենց, երբ «ХХ դար Ֆոքս» ընկերության «Արևածագ» ֆիլմը սկսեց կինոարտադրության նոր դարաշրջան՝ Movietone համակարգի օգտագործմամբ։

1927թ․ հոկտեմբերի 6-ին Նյու Յորքում կայացավ «Ջազային երգիչ» առաջին ձայնային ֆիլմի պրեմիերան։ Ցուցադրությոնը տեղի ունեցավ Թայմս սքվերի կինոթատրոնում։ Ձայնը վերարտադրելու համար օգտագործվել է «Վիտաֆոն» համակարգը, ըստ որի՝  ձայնը ձայնագրված էր սինխորնացված սկավառակի վրա։ Այդ օրն ընդունված է համարել ձայնային կինեմատոգրաֆի ծնունդը։

Աղբյուր՝ Denvistorii

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով