fbpx

Digitec 2018-ի ներսում։ Հայկական 5G-ն, PicsArt-ն ու iMusic.am-ը

 

Հոկտեմբերի 5-7-ը Երևանում անցկացվում է ԴիջիԹեք 2018 նորագույն տեխնոլոգիաների ցուցահանդեսը, որի այս տարվա խորագիրն է՝ «ՏՏ համաշխարհային համաժողովի ճանապարհին»:

Ինչպես հայտնում է itel-ը՝ ցուցահանդեսի շրջանակում պաշտոնապես մեկնարկել է նաև 2019թ. հոկտեմբերի 6-9-ը Երևանում կայանալիք «ՏՏ համաշխարհային համաժողով»-ի (WCIT) հետհաշվարկը:

Շրջելով ցուցահանդեսի բոլոր տաղավարներով, մեր թիմը փորձեց գտնել ամենահետաքրքիր ու օգտակար նորարարությունները։


National Instruments AM – 5G

National Instruments AM ընկերության տաղավարում ներկայացված կապի համակարգերի զարգացման ուղղության վերաբերող սարքավորումներից ամենագրավիչը 5G ապահովող սարքն էր։

4G-ն դեռ օգտագործվում ու զարգացվում է, որը նույնպես այստեղ ներկայացված էր, բայց թրենդային է ունենալ նոր կապի համակարգ, քանի որ փոխվել են դրա նկատմամբ պահանջները։ Փոփոխություններից մեկը վիրտուալ իրականության կարևորությունն է, որը հեռախոսում ունենալու համար պետք է մեծ քանակությամբ տվյալ ներբեռնել, ինչի համար մեկ սարքին տրվող արագությունը պետք է լինի 10 ԳԲ և ավելին, իսկ 4G-ն այսօր դա չի կարող ապահովել։ Երբ խոսքը գնում է մեքենաների առանց վարորդ երթևեկելու, ցանցին ամենատարբեր գադջեթներ միանալու և կապ հաստատելու մասին, այս դեպքում նույնպես անհրաժեշտ են նոր տեխնոլոգիաներ։

Համագործակցելով այլ երկրների համալսարանների, մասնագետների հետ՝ առաջացել է գաղափար ստեղծել տեխնոլոգիա, որն արտադրվել է Հայաստանում և արտահանվել արտերկիր։ Այս կապուղով օգտագործվող 4G-ն կարողանում է տեղափոխել մինչև 75 Մբ/վ արագություն, 5G-ի դեպքում՝ 12 կամ 24 (փոփոխությունների դեպքում մինչև մի քանի հազար) յուրաքանչյուր օգտատիրոջն ապահովել նվազագույնը 3Մբ/վ արագությամբ։


PicsArt – Live Stickers

Նոր «խաղալիքով» է հանդես եկել նաև հայկական աշխարհահռչակ PicsArt-ը։ Ընկերության «կենդանի սթիքերները» (“live stickers”) ստեղծելու համար օգտագործվել են iOS 11/12-ի վերջին՝ ARKit տեխնոլոգիաները, որոնք թույլ են տալիս մարթֆոնի տեսախցիկին գտնել հարթություններ և դրանց վրա նստեցնել ինչ-որ օբյեկտներ։ PicsArt-ի սթիքերների cut-out ծրագիրը առանձնացնում է մարդուն ետին պլանից, ստեղծում անիմացիա և տեղադրում ARKit հարթությունների վրա։

Անիմացիոն սթիքերը կարելի է դարձնել հոլովակ և պահպանել mp4 ձևաչափով։ Սթիքերներն այս պահին gif են, բայց որակը բարձրացնելու համար շուտով կդառնան png։


iMusic.am

Մեր ուշադրությունից անմասն չմնաց նաև iMusic.am հայկական սթրիմինգային ծառայությունը, որը ստեղծվել է 2010 թվականին։

Մուտք գործել երաժշտական հավելված հնարավոր է Google-ի կամ Facebook-ի հաշիվներով, վերջինիս դեպքում հնարավոր է տեսնել նաև ընկերների երգերն ու փլեյլիստերը։ iMusic.am-ն առանձնանում է երաժշտության բարձր որակով, չորս տարբեր ռադիոներով, որոնք օգտատիրոջը տրամադրում են համապատասխան ժանրերի և ոճի երաժշտություն։

Պահպանելով հեղինակային իրավունքները՝ յուրաքանչյուրը կարող է երգ ավելացնել ծառայության մեջ։


Ցուցահանդեսն անցկացվում է արդեն 14-րդ անգամ, որին ներկայացված են 12 մասնակիցներ և նախագծեր։ ԴիջիԹեքը հնարավորություն է տալիս տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերություններին և ստրտափներին ցուցադրել իրենց արտադրաքները, գաղափարներն ու լուծումները։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով