fbpx

Գունավոր դիմանկարներ առանց դիմագծերի

Լոս Անջելեսում բնակվող նկարիչ և դերասան Ջոզեֆ Լին  (Joseph Lee) յուղաներկի հաստ գնդիկները քսում ու լղոզում է կտավին՝ ստանալով բազմերանգ դիմանկարներ։ Վառ գունավորմամբ շերտերը շեշտը դնում են մարդկային զգացմունքների, այլ ոչ թե դիմագծերի վրա, որոնք երբեմն մասամբ, երբեմն էլ ամբողջովին անտեսանելի են։

Լին նկարել սկսել է դերասանական վատ լսումներից հետո՝ իր արվեստը որևէ կերպ արտահայտելու համար։ Shape/Shift Report֊ին նա ասել է․ «Մեծ նախագծի վրա աշատելուց հետո ես պետք է խնայեի իմ էներգիան և եսասիրաբար օգտագործեի ժամանակս»։

Ես չունեի նկարչական կրթություն, բայց պետք է նկարեի, ֊ իր նկարչական արվեստը «մի քիչ լղոզված» անվանելով՝ Լին մտովի անջատվում է և ամբողջովին մասնակցում աշխատանքին։ Միանման օրեր չկան, և դա նրան դուր է գալիս։ ― Իրականում, ես այդքան էլ չեմ հասկանում, թե ինչ եմ անում այդ ընթացքում, ֊ բացատրում է նա։ ― Բնականաբար, լինում են պահեր, որոնք պահանջում են վերլուծական և բիզնեսային մտածելակերպ, բայց լավագույն տարբերակը գործի մեջ առանց դադարների սուզվելն է։ Երբեմն ես ներկերը անկապ շպրտում եմ, երբեմն էլ ժամերով հառնում մաքուր կտավին։

Լիի կտավներին հառնելու համար կարող եք այցելել նրա Instagram, իսկ մի քանիսը ներկայացված են ստորև։

Աղբյուր՝ Colossal

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով