fbpx

Լեոնարդո դա Վինչիի նոթատետրերը արդեն հասանելի են համացանցում

Նկարիչ, գյուտարար և մտավորական Լեոնարդո դա Վինչիի նոթատետրերը թվայնացվել և տեղադրվել են ազատ օգտագործման համար։ Մինչ այդ դրանք կարող էին նայել միայն գիտնականները։ Մեզ կարող ենք արդեն մի քիչ հատուկ զգալ։

Լոնդոնի Վիկտորիայի և Ալբերտի թանգարանի պաշտոնական կայքում կարելի է ծանոթանալ դա Վինչիի էսքիզների, պլանների, նկարների, կոնցեպտների ու նշումների հետ, իհարկե, լավ որակով։

«Լեոնարդոն իր մտքերը սկսել է գրի առնել 1490-ական թվականների կեսերից, երբ աշխատում էր որպես Միլանի դուքսի ռազմական և ռազմածովային ինժեներ։ Իր նախնիներից, ժամանակակիցներից և հաջորդ սերունդներից ոչ մեկը թուղթը չի օգտագործել այնպես, ինչպես դա Վինչին․ մի թերթը գաղափարների և գյուտերի անկանխատեսելի օրինակ է», — ասվում է թանգարանի կայքում։

Նոթատետրերը կրում են կոդեքսների անուններ՝ Codex Forster 1, Codex Forster 2 և Codex Forster 3։ Առաջին կոդեքսի մեջ ամփոփված են ջրային տեխնիկայի նշումները և պինդ մարմինները չափելու շարադրությունները։

Երկրորդ կոդեքսը երկու նոթատետրեր են, որոնք կապված են միմյանց հետ։ Մեկում պարունակում են չափերի մասին տեսություններ, նկարված տարբեր էսքիզներ ու պատկերներ։ Երկրորդ գրքում կշեռքների գծագրեր են, ներկերի բաղադրատոմսեր և սաղավարտերի մշակումներ։

Երրորդ կոդեքսում կա գրեթե ամեն ինչ․ երկրաչափական սխեմաներից և ճարտարապետության ջրաբաշխությունից մինչև մարդու և կենդանիների անատոմիա։

Այս ամենին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով