fbpx

Ճապոնացի վարպետների ալիքներ նկարելու 20-րդ դարի ուղեցույցը հասանելի է առցանց

1903 թվականին ճապոնացի նկարիչ Մորի Յուձանի ալիքային նախագծերը տպագրվեցին ճապոնացի այն վարպետների համար նախատեսված ուղղեցույցում, ովքեր իրենց աշխատանքների վրա ցանկանում էին ջրային տարրեր ավելացնել։ «Hamonshū» կոչվող եռահատոր աշխատությունն իր մեջ ներառում է ալիքների տարբեր վարիացիաներ. կան ազատ ձևի ալիքներ, որոնք հարմար են թրերի, կրոնական առարկաների և կերամիկայի համար։

Յուձանի նկարազարդումներն արված են Նիհոնգի (ճապոնական գեղանկարչություն) հատուկ ոճով, որը Ճապոնիայի արագ արևելացման՝ Մեյձիի ժամանակաշրջանի էսթետիկա էր։ Մոնոխրոմ, թանաքային ոճով նկարները սովորաբար վրձնով արվում են ճապոնական վասի (վաշի) թղթի վրա։ «Hamonshū»-ի թողարկումից ավելի քան հարյուր տարի անց տարբեր ձևերի ալիքներն այսօր նույնպես արդիական են Ճապոնիայում, որտեղ ճապոնական արվեստը շարունակում է տոնել իր ավանդական գործն ու բնության տարրերի գեղեցկությունը։

Անցյալ տարի հավաքածուն թվայնացվել է և այժմ անվճար հասանելի է համացանցային արխիվում՝ շահույթ չհետապնդող թվային գրադարանում, որտեղ կան անվճար գրքեր, ֆիլմեր և ծրագրային ապահովումներ։

Մի քանի լուսանկար գրքից, որոնք արժի դիտել՝ այն ներբեռնելուց առաջ։

Աղբյուրներ՝ MyModernMet, Colossal

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով