fbpx
Կատեգորիա

ՏՏ

Ռուսական ստարտափը մտադիր է գովազդը տիեզերք ուղարկել

StartRocket ստարտափի հիմնադիր Վլադիլեն Սիտնիկովը պատրաստվում է մեկնարկել տիեզերական գովազդի իր մտահղացումը։ Ըստ իր ծրագրի՝ մինչև 2021 թվականը Երկրի ուղեծրից 500 կիլոմետրի վրա կհանվի 200 արբանյակից կազմված գովազդային վահանակ։ Այս մասին գրում է Reuters-ը։ Հաջորդ տարի պատրաստ կլինի այս ամենի նախնական տարբերակը։ Գիտնականները նախագծին թերահավատորեն են մոտենում․ վահանակը միշտ տեսանելի չի լինի, բացի այդ, գովազդային…

SalamWeb | Մուսուլմանների առաջին բրաուզերը

Մալայզիայից «Salam Web Technologies» ստարտափը թողարկել է հատուկ իսլամադավանների համար նախատեսված աշխարհում առաջին բրաուզերը (դիտարկիչ)։ Այն ֆիլտրում է պոռնոգրաֆիան, մոլեխաղերը և ողջ այն կոնտենտը, որը վիրավորում է հավատացյալներին։ Բացի անցանկալի տեղեկատվության արգելափակումից, դիտարկիչը նաև հիշեցնում է աղոթքի ժամերը և ցույց տալիս Կիբլան (ուղղություն, որում մուսուլմանները նամազ են անում)։ Հավելվածի մոբայլ և վեբ-տարբերակները հասանելի են բոլոր…

Հավելված, որը ցույց կտա Ձեր պարտատերերին

Չինաստանում բջջային հավելված է ստեղծվել, որն օգտատերերին թույլ է տալիս տեսնել իրենց մոտակայքում գտնվող բոլոր այն մարկանց, ովքեր գումարը չեն վերադարձնում։ Հավելվածը մշակվել է հյուսիսային Չինաստանում գտնվող Հեբեյ շրջանում։ Ծրագիրը ցույց է տալիս 500 մետրի վրա գտնվող բոլոր պարտատերերին՝ ճշգրտորեն նշելով նրանց գտնվելու վայրը։ Քարտեզի վրա մարդու անունն է, առանց նկարի։ Հավելվածն աշխատում է «WeChat»…

Amazon-ը գերազանցեց Microsoft-ին` դառնալով աշխարհի ամենաթանկարժեք ընկերությունը

Օրեր առաջ «Amazon» ընկերությունն իր ողջ արժեքով գերազանցեց «Microsoft»-ին՝ դառնալով աշխարհի ամենամեծ հանրային ընկերությունն ու թարմացնելով «Wall Street» ամսագրի վերջին համարի կարևորագույն ցուցակը։ «Bloomberg»-ի տվյալների համաձայն՝ ընկերության բաժնետոմսերն աճել են 3.4%-ով, իսկ ողջ կապիտալը կազմել է $797 միլիարդ։ Չնայած նրան, որ դեռ սեպտեմբերին «Amazon»-ի «ունեցվածք»-ը հատել էր $1 տրիլիոնը՝ «Microsoft»-ին անցնելու համար չնչին տարբերությունն էլ…

Instagram-ն ադապտացվել է տեսողական խնդիրներ ունեցողների համար

Instagram-ը նոր ֆունկցիա է ավելացրել տեսողական խնդիրներ ունեցող օգտատերերի համար, այս մասին հայտնում է ընկերության բլոգը։ Առաջին նորույթը հիմնված է օբյեկտի ճանաչման տեխնոլոգիայի վրա։ Համակարգն ավտոմատ նկարագրում է այն ամենն ինչ տեսնում է լուսանկարում։ Այդ տեքստը հնչյունավորվում է այն ժամանակ, երբ օգտատերը թերթում է պատը։ Եվս մեկ ֆունկցիա հնարավորություն է տալիս նկարի վերբեռնման ժամանակ ինքնուրույն…

Օրվա թիվը․ ի՞նչ արժե մարդը համացանցում՝

Օգտատիրոջ ողջ «թվային կյանքով» լեցուն հաշիվը կիբերհանցագործները կարող են վաճառել $50-ից էլ քիչ, պարզել է տեղեկատվության պաշտպանության «Կասպերսկու լաբորատորիա» ռուսական ընկերությունը:  «Թվային կյանքը» ձևավորվում է սոցցանցերի հաշիվների, բանկային ռեկվիզիտների, Uber և Netflix-ի նման ծառայությունների, խաղային աղբյուրների, ինչպես նաև ծանոթությունների հավելվածների և այցելած պոռնո կայքերի տեղեկության հիման վրա: «Կասպերսկի»-ն հայտնում է, որ հաքերերի տեղեկության անանուն փոխանակման Dark Web կայքերում գրառումների մեծ մասը…

Ծրագրավորման լեզուների նոյեմբեր ամսվա վարկանշային աղյուսակ

TIOBE կայքը հրապարակել է ծրագրավորման լեզուների ամենամսյա վարկանշային աղյուսակը, որը հիմնված է որոնողական համակարգերում լեզուների անունները պարունակող հարցումների ընդհանուր հաշվարկի վրա։ 2017թ․ նոյեմբերից առաջին քառյակը մնացել է անփոփոխ՝ Java, C, C++ և Python։ Յոթերորդից հինգերորդ տեղ է բարձրացել Visual Basic .Net-ը։ Լեզուների նոյեմբերյան վարկանիշ Մեկ տարվա ընթացքում մեծ փոփոխություն է գրանցվել Swift-ի և Objective-C-ի մոտ, որոնք բարձրացել…

Intel-ն իր նոր 48 միջուկանի պրոցեսորով ձեռնոց է նետում AMD-ին

Intel-ի և AMD-ի նման «երկաթյա» հսկաների հակամարտությունը հավանաբար երբեք չի ավարտվի։ Ընկերությունները պարբերաբար թարմացնում են իրենց պրոցեսորների շարքերը՝ ավելացնելով նոր ֆունցկիաներ, լավացնելով տեխպրոցեսները և իրենց ապրանքներն ավելի հզոր ու հետաքրքիր դարձնելով տարբեր կատեգորիաների օգտատերերի համար։ Այս պահին մենք ականատես ենք լինում տեխնոլոգիական մրցման նոր փուլի, որում Intel-ը հանդես է գալիս է իր նոր պրոցեսորով,  տախտակամածում…

Ռոբոտը հոգեբանության դասախոս է դարձել

Քո հաջորդ դասախոսը նույնպես կարող է ռոբոտ լինել: Վերջերս ռոբոտները ավելի ու ավելի են մտնում մեր կենցաղ: Լրջորեն քննարկվում են նրանց որոշ իրավունքներ տալու հարցերը, Մեծ Բրիտանիայում շուտով մի ռոբոտ ելույթ կունենա պարլամենտի առաջ, իսկ մի քանի օր առաջ կատարվել է մի շատ արտասաովոր էքսպերիմենտ: ԱՄՆ-ի քոլեջներից մեկում ռոբոտը սկսել է դասավանդել, ի դեպ ոչ…

Digitec 2018-ի ներսում։ Հայկական 5G-ն, PicsArt-ն ու iMusic.am-ը

  Հոկտեմբերի 5-7-ը Երևանում անցկացվում է ԴիջիԹեք 2018 նորագույն տեխնոլոգիաների ցուցահանդեսը, որի այս տարվա խորագիրն է՝ «ՏՏ համաշխարհային համաժողովի ճանապարհին»: Ինչպես հայտնում է itel-ը՝ ցուցահանդեսի շրջանակում պաշտոնապես մեկնարկել է նաև 2019թ. հոկտեմբերի 6-9-ը Երևանում կայանալիք «ՏՏ համաշխարհային համաժողով»-ի (WCIT) հետհաշվարկը: Շրջելով ցուցահանդեսի բոլոր տաղավարներով, մեր թիմը փորձեց գտնել ամենահետաքրքիր ու օգտակար նորարարությունները։ National Instruments AM…