fbpx
Կատեգորիա

ՏՏ

Apple-ի գլխավոր դիզայներ Ջոնի Այվը թողնում է իր պաշտոնը

Apple-ի գլխավոր դիզայներ Ջոնի Այվը, ով ընկերությունում աշխատել է 27 տարի, լքում է այն։ Ինչպես գրված է տեխնոլոգիական հսկայի պաշտոնական կայքում՝ Այվը միտված է LoveFrom անունով ստուդիա բացել, որը ստեղծարարական գործակալություն է և նախևառաջ կհամագործակցի Apple-ի հետ։ Դիզայներն այս տարի դուրս կգա ընկերությունից, իսկ LoveFrom -ը իր աշխատանքը պաշտոնապես կսկսի 2020 թվականին։ «Ջոնին եզակի դեմք է դիզայնի…

Amazon-ը գլխավորում է ամենաթանկ բրենդների ցանկը

Amazon-ը գլխավորում է աշխարհի ամենաթանկ բրենդների եռյակը: Եռյակում են նաև Apple և Google ընկերությունները: Այս մասին վկայում է BrandZ’s 2019 Top 100 Most Valuable Global Brands-ի վարկանշային աղյուսակը: Amazon-ի արժեքը 2019 թվականին կազմել է 315,5 միլիարդ դոլար: Վարկանիշային աղյուսակում երկրորդ հորիզոնականում Apple-ն է: Ընկերության արժեքը կազմում է 309,5 միլիարդ դոլար: 12 տարի առաջատար լինելուց հետո…

«Տետրիսը» 35 տարեկան է․ աշխարհի լավագույն գլուխկոտրուկը

Օրեր առաջ՝ հունիսի 6-ին լրացավ «Տետրիսի» 35 ամյակը։ Այն մինչ օրս համարվում է աշխարհի լավագույն գլուխկոտրուկներից մեկը, որն ունի ավելի քան 170 միլիոն օրինակ ամենատարբեր խաղային և համակարգչային հարթակների վրա․ ավելի շատ ունի միայն «Մայնքրաֆտը»։ Խաղը ստեղծել է սովետական ինժեներ Ալեքսեյ Պաժիտնովը, ով ոգեշնչվել էր դասական  պենտամինո գլուխկոտրուկով, որում հինգ քառակուսիները պետք է այնպես դասավորել, որ ստացվի ուղղանկյուն։ Գիտնականը…

EasyPay ընկերությունը ներկայացրել է նույնականացման նոր՝ օնլայն եղանակ

Այս տարի EasyPay ընկերությունը բոլորում է իր գործունեության հինգ տարին: Ընկերությունը ստեղծման առաջին օրվանից փորձել է ժամանակակից վճարային տեխնոլոգիաները և լուծումները ներդնել վճարահաշվարկային շուկայում՝ հաճախորդների համար ստեղծելով հարմարավետ պայմաններ իրենց առօրյա վճարումները կատարելու համար: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ընկերության տնօրեն Մհեր Առաքելյանը: EasyPay-ը գործունեությունը սկսել է 2014 թվականին՝ 100 վճարային տերմինալներով: Այժմ…

Facebook-ը գովազդ դիտելու համար կվճարի իր օգտատերերին

Facebook-ը մշակում է սեփական stablecoin կրիպտոարժույթը, որը կդառնա վճարման համակարգի հիմքը, այս մասին գրում է The Wall Street Journal-ը։ Պարբերականի տվյալներով՝ կազմակերպությունն արդեն բանակցություններ է տարել Visa-ի, Mastercard-ի և First Data-ի այլ վճարման խոշոր օպերատորների հետ թոքենների ամրացման համար 1 միլիարդ դոլար ներդնելու վերաբերյալ։ Բացառված չէ, որ սոցիալական ցանցը կարող է իր օգտատերերին գովազդ դիտելու համար վճարի, որի սկզբունքը նման կլինի…

Պատմության մեջ առաջին երաժշտական պայմանագիրը արհեստական բանականության հետ

Warner Music-ը դարձել է առաջին լեյբլը, որը երաժշտական պայմանագիր է կնքել արհեստական բանականության (ալգորիթմի) հետ։ Endel հավելվածի միջոցով կգրվեն թվով 20 ալբոմներ, որոնցից մի քանիսը կթողարկվեն արդեն այս տարի։ Endel-ը հանգստի, կենտրոնանալու և քնի որակը բարելավելու գերմանական ծառայություն է։ Այն ճանաչում է օգտատիրոջ գտնվելու վայրը, երակազարկը, ժամը, եղանակային պայմանները և, հիմնվելով այդ տվյալների վրա, ստեղծում է…

VLUME․ հայկական ամենամեծ թվային գրադարան

Մարտի 21-ին ՀԲԸՄ դահլիճում տեղի ունեցավ ՎԼՈՒՄ (VLUME) մշակութային թվային հարթակի շնորհանդեսը, որը նպատակ ունի լայն տարածել հայ գրականությունը: ՎԼՈՒՄ-ը տեխնոլոգիական արվեստի առաջին հարթակն է, որը հնարավորություն է տալիս կարդալ գլխավոր հրատարակիչների կողմից թարգմանված ու մշակված գրքերը, պահել դրանք սեփական գրադարանում և շարունակել ընթերցանության ընթացքը։ Հավելվածն ունի նաև  գրադարանը տարբեր սարքերում համաժամանակայնեցնելու, ինչպես նաև դրանք…

Օրվա ցուցակը․ XXI դարի 10 վատագույն տեխնոլոգիաները

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտին կից գործող MIT Technology Review պարբերականը ներկայացրել է XXI դարում ստեղծված վատագույն տեխնոլոգիաների ցուցակը։ «Օգուտ տալու նպատակով ստեղծված տեխնոլոգիաները ձախողվում են։ Ինչո՞ւ։ Մի գուցե դրանք ուղղակի ճշգրիտ չե՞ն կամ էլ ժամանակից առա՞ջ են ընկել», — ասում են խմբագիրները։ 1․ Սեգվեյ։ Սարքի հեղինակ Դին Քամենն այս սարքը համարում էր քաղաքներ և տրանսպորտ հեղափոխող,…

Հայկական Lightr-ը թիրախավորել է ամբողջ աշխարհը

Տղաներով բացօթյա սրճարանում նստած էին, և այդ պահին ուզում էին հեռախոս լիցքավորել, բայց վարդակը շատ հեռու էր։ Հենց այդ պահին խնդրի լուծումը power bank-երն էին, որոնք հիմա նույնպես կան, սակայն նրանք ցանկացան ավելի նոր ու ավելի հարմար բան ստեղծել։ Հենց այդ ցանկության արդյունքում ընկերական հինգ հոգանոց խմբում ծնվեց շատերին արդեն իսկ հայտնի Lightr խելացի և…

Ստեղծվել է աշխարհում առաջին նկարչուհի-ռոբոտը

Բրիտանացի ինժեներները ստեղծել են Այ-Դա անունով աշխարհում առաջին նկարչուհի-ռոբոտին՝ կոչված առաջին կին ծրագրավորող Ադա Լավլեյսի պատվին։ Ռոբոտը կարողանում է մատիտով նկարել։ «Իր աշխատանքում Այ-Դան օգտագործում է արհեստական բանականության ալգորիթմները։ Նա ստիպում է մեզ բոլորիս մտածել տեխնոլոգիաների և հասարակությունում դրանց դերի մասին», — ասում է Engineered Arts ընկերության ղեկավար և ռոբոտի ստեղծող Էյդան Մելլերը։ Որպեսզի Այ-Դան…