fbpx
Կատեգորիա

Մշակույթ

«Թավշյա հեղափոխությունը» կոմիքս գրքի շնորհանդես

Ապրիլի 12-ին «Զանգակ» գրատանը տեղի ունեցավ «Թավշյա հեղափոխությունը» կոմիքս գրքի շնորհանդեսը։ Կոմիքսը ստեղծվել և հրատարակվել է «ՄԱՅՐՈ» բրենդի կողմից և պատմում է Հայաստանում մեկ տարի առաջ տեղի ունեցած դեպքերի մասին, որոնք «հեղափոխություն» բնորոշումը ստացան հասարակական լայն շերտերի կողմից։ «Սա պատմություն է ոչ թե քաղաքական կերպարների, երկրում քաղաքական իրավիճակի զարգացման, հեղափոխության կամ իշխանության փոփոխության մասին, այլ…

«1-Էջանոց մարքեթինգային պլան» գրքի շնորհանդես

«Սա՛ է իրական մարքեթինգը», — այսպես է մեկնաբանել գործարար, «100 բիզնես գաղտնիքներ» բեսթսելերի հեղինակ Վահագն Դիլբարյանը այն գիրքը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ ապրիլի 11-ին «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում: Խոսքը Ալան Դիբի «1-Էջանոց մարքեթինգային պլանի» մասին է։ Այն որակավորվում է որպես հեղափոխական մոտեցում մարքեթինգին՝ իր պարզության և մատչելիության շնորհիվ։ — Հայաստանում բիզնես ոլորտն այդքան էլ լավ…

«Ծանոթ գիր անծանոթ գրչով» գրքի շնորհանդես

Ապրիլի 5-ին Զանգակ գրատանը տեղի ունեցավ «Ծանոթ գիր անծանոթ գրչով» գրքի շնորհանդեսը։ «Յունիվերս» լեզվի կենտրոնը ցանկացավ քայլ անել ու ստեղծել այնպիսի մի գիրք, որն իր մեջ կներառի գերմնական դասական գրականության կարկառուն դեմքերի ստեղծագործությունների հայերեն թարգմանությունները, իսկ թարգմանիչները պետք է լինեին այդ ոլորտի սկսնակները։ — Այսօր մենք վայելելում ենք երկու երկար ու ձիգ տարիների աշխատանքի արդյունքը։…

Գարոլին Սեմերճեան «Նույնը նույնը չի» ցուցահանդես

Ապրիլի 5-ին ՀԲԸՄ ցուցասրահում բացվեց Գարոլին Սեմերճեանի «Նույնը նույնը չի» խորագրով առաջին ցուցահանդեսը Հայաստանում։ Գարոլինը Հայաստան է տեղափոխվել 2018 թվականի սեպտեմբերին և առանց զգալու իր կտավներում փոխել է գույներն ու տրամադրությունը։ Ուստի ցուցահանդեսը կարելի է բաժանել երկու մասի՝ գույների փսփոխությունից առաջ և հետո (բացից մուգ)։ —  Փորձեցի մուգ գույների տակից լույս դուրս հանել. տրամադրությունը հանգիստ…

Վասակ Դարբինյանի «Վանոյի հետ և առանց Վանոյի» գրքի շնորհանդես

Մարտի 29-ին կայացավ Վասակ Դաբինյանի հեղինակած «Վանոյի հետ և առանց Վանոյի» գրքի շնորհանդեսը: Այստեղ զրուցակիցները պատմում են գրող, քաղաքական և պետական գործիչ Վանո Սիրադեղյանի մասին: Գրքի մասին առաջինը խոսեց «Մագաղաթ» հրատարակչության գլխավոր խմբագիր Սևակ Ղազարյանը։ — Շքեզ հրատարակություն է, լուսանկարներով, գրքի հեղինակ Վասակ Դարբինյանը մոտ 30 հարցազրույցներ է վարել՝ ընդգրկելով Սիրադեղյանի կյանքի տարբեր շրջանները, հետևաբար…

«Դեն Բրաունն ինձ զայրացրել էր», — Մարկ Արեն

Մարտի 26-ին «Զանգակ» գրատանը տեղի ունեցավ հանդիպում «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր. անատոլիական պատմություն» վեպի հեղինակ, գրող Մարկ Արենի հետ։ Հանդիպումը կայացավ «Ես գրում եմ» խորագիրը կրող նախագծի շրջանակներում, որտեղ տարբեր գրողներ պատմում են իրենց ստեղծագործական գործընթացի, ոգեշնչումների և գրական աշխատանքի մասին: Գրել սկսելու մասին հարցին հեղինակը պատասխանեց, որ բավականին ուշ է եղել, 21֊րդ…

VLUME․ հայկական ամենամեծ թվային գրադարան

Մարտի 21-ին ՀԲԸՄ դահլիճում տեղի ունեցավ ՎԼՈՒՄ (VLUME) մշակութային թվային հարթակի շնորհանդեսը, որը նպատակ ունի լայն տարածել հայ գրականությունը: ՎԼՈՒՄ-ը տեխնոլոգիական արվեստի առաջին հարթակն է, որը հնարավորություն է տալիս կարդալ գլխավոր հրատարակիչների կողմից թարգմանված ու մշակված գրքերը, պահել դրանք սեփական գրադարանում և շարունակել ընթերցանության ընթացքը։ Հավելվածն ունի նաև  գրադարանը տարբեր սարքերում համաժամանակայնեցնելու, ինչպես նաև դրանք…

Վահրամ Սահակյանի «Ատյան Ողբերգության» գրքի շնորհանդես

— Ասում են չէ՝ ես իմ գրքի շնորհանդեսին այնքան հուզված էի… Այստեղ հուզվելու բան չկա։ Թող մեծամտություն չթվա կամ թող թվա, սա շատ կարևոր գիրք է։ Վերոնշյալ կարևոր գիրքը պատկանում է Վահրամ Սահակյանին, որի շնորհանդեսը տեղի ունեցավ մարտի 18-ին։ Վեպի գլխավոր հերոսը հենց ինքը գրողն է, ով անընդհատ հանդիպում է հասարակության տարբեր շերտերի մարդկանց հետ…

Նարինե Կռոյանի «Դանիելի գիրքը» վեպի շնորհանդես

Մարտի 14-ին Ազգային գրադարանի փոքր դահլիճում տեղի ունեցավ արձակագիր Նարինե Կռոյանի «Դանիելի գիրքը» վեպի շնորհանդեսը։ Նուրբ հումորով համեմված վեպը պատմություն է փոփոխական աշխարհում փոփոխվող արժեքների մասին: Վթարի զոհ դառնալով՝ լրագրող Դանիելը հայտնվում է դժողքի ու դրախտի «խաչմերուկում»: Դանիելի պահապան հրեշտակը նրան ուղեկցելում է հրեշտակապետի մոտ: Այստեղ է որոշվելու Դանիելի ճակատագիրը: Ստեղծված իրավիճակում հրեշտակի և մարդու…

«Ֆեմինիստական տեսության ժողովածու. 80-ականներ» գրքի շնորհանդես

Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Երևանյան գրասենյակը կողմից մարտի 7-ին լույս տեսավ «Ֆեմինիստական տեսության ժողովածու. 80-ականներ» գիրքը: Այն բաղկացած է 1980-ականների ֆեմինիստական տեսական-քննադատական յոթ առանցքային աշխատանքներից: Հիմնադրամի առաջին առաքելություններից և հիմնաքարային սկզբունքներից մեկը գենդերային ժողովրդավարությունն է։ Նրանք տեղական փորձառության վերլուծության և թարգմանությունների միջոցով փորձում են ստեղծել ֆեմինիստական գիտելիք։ — Ինքս լինելով ֆեմինիստ՝ փորձում եմ ստեղծել ֆեմինիստականության անթոլոգիա,…