fbpx
Կատեգորիա

Մշակույթ

«Պոեզիան դեպի լույս դուրս գալու խթանող ուժ էր»․ Հաս Չախալյան

Հուլիսի 16-ին Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ Հաս Չախալյանի առաջին «Իմ ու իմ միջև» բանաստեղծական ժողովածուի շնորհանդեսը։ Գիրքը լույս է տեսել «Արմավ» հրատարակչության կողմից, խմբագիրն է Արմեն Ավանեսյանը։ Ըստ խմբագրի՝ Հաս Չախալյանի բանաստեղծություններն այնպես են գրված, որ դրանք ամբողջովին ձևավորվում, կայանում են ընթերցողի հոգում՝ կախված ընթերցողի պատրաստվածությունից, ինչն էլ հենց հետաքրքիր է դարձնում…

Վաչե Սարգսյանի «Ակեղդամա» վեպի շնորհանդես

Հուլիսի 13-ին Եղիշե Չարենցի տուն-թանգարանում տեղի ունեցավ Վաչե Սարգսյանի «Ակեղդամա» վեպի շնորհանդեսը։ Երեք հատորից բաղկացած սիբիրյան աքսորի խորհրդահայ գրականության անհայտ մնացած կոթողային այս նմուշը հեղինակը սկսել է գրել 1960-ական թվականներին՝ ՊԱԿ-ի ու գուլագյան ճամբարներում 16-ամյա ազատազրկումից վերադառնալուց հետո: Սարգսյանը ձերբակալվել էր 1941 թվականին։ — Հովհաննիսյան ինստիտուտի համար օրակարգային է ներկայի պատմական վերանայումը։ Մեր պատմության այնպիսի…

Հաս Չախալյան «Իմ ու իմ միջև» գրքի շնորհանդես․ հուլիսի 16

Հուլիսի 16-ին Ավետիք Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի կունենա երիտասարդ բանաստեղծ Հաս Չախալյանի առաջին ժողովածուի շնորհանդեսը։ Գիրքը տպագրվել է «Արմավ» հրատարակչության կողմից և կոչվում է «Իմ ու իմ միջև»։ Միջոցառման մուտքն ազատ է։ Բոլոր ցանակցողները կարող են ներկա գտնվել ժամը 15։00-ին։

Հայաստանում միակ մանկական հրատարակչությունը | «Արևիկ»

Հուլիսի 3-ին Զանգակ գրատանը տեղի ունեցավ «Ամսվա հրատարակչություն» նախագծի հերթական հանդիպումը, որի հյուրն այս անգամ «Արևիկ» հրատարակչությունն էր։ Հանդիպումն առանձնացավ հատուկ ծրագրով, որը մեկնարկել էին «Զանգակն» ու «Արևիկը». կազմակերպել մրցույթ, որին երեխաները կներկայացնեն իրենց հեքիաթները, իսկ լավագույնները կներառվեն ժողովածուում։ Սակայն այս մասին կարող եք կարդալ ռեպորտաժի վերջում։ «Արևիկը» Հայաստանում միակ մանկական հրատարակչությունն է, որը գործում…

Էլյա Համբարձումյանի «Էլիկո» գրքի շնորհանդեսը

Հունիսի 20-ին Զանգակ գրատանը տեղի ունեցավ Էլյա Համբարձումյանի «Էլիկո» ինքնակենսագրական գրքի շնորհանդեսը։ Հեղինակը հավաստիացնում է, որ առանց ժպիտի, իսկ երբեմն էլ առանց ծիծաղի հնարավոր չէ ընթերցել այն։ Ակամայից կարդացողը մասնակից կլինի շատ պատմությունների, իրենց աչքի առաջ կմեծանա Էլիկոն, ու հաստատ կզգան, որ այսուհետ նրանից մի մասնիկ կրելու են իրենց մեջ։ — Գիրքը վայելելս ձեր շնորհիվ…

Գևորգ Թումանյանի «Ունայնիկներ» ժողովածուի շնորհանդես

Հունիսի 19-ին Հայ գիրք գրախանութում կայացավ Գևորգ Թումանյանի «Ունայնիկներ» բանաստեղծական ժողովածուի շնորհանդեսը։ Գիրքը սեփական հայեցակարգ ունեցող հեղինակի երկխոսությունն է աշխարհի հետ՝ որպես ինքնաճանաչողություն, փրկության միջոց: Ինչպես ասաց բանաստեղծ Հակոբ Մովսեսը՝ Գևորգը պատկերների, մետաֆորների չի դիմում, բայց դա չի նշանակում, որ այն որպես ամբողջություն, պատկերներ կամ մետաֆորներ չի կազմում։ — Գևորգի բանաստեղծությունը ոչ մի բանի հետ…

«Հինգ րոպե լռություն» | Լուսանկարչական ցուցահանդես

Հունիսի 18-ին Թեքեյան կենտրոնում տեղի ունեցավ «Հինգ րոպե լռություն» խորագիրը կրող Եվգենի Ժիլյաևի անհատական լուսանկարչական ցուցահանդեսը։ Հեղինակ Եվգենի Ժիլյաևը, 1988 թվականին լինելով Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի ուսանող, առաջիններից մեկն էր, ով եկավ Սպիտակ որպես փրկարարական ջոկատի փոխհրամանատար։ — Մեզ թվում է, թե սա երեկ է եղել, մեկ էլ թվում է` արդյոք սա մեզ հետ է եղել:…

«Երեքից հետո արդեն ուշ է», ասում է Մասարու Իբուկան

«Այն ինչ երեխայի մեջ ամրապնդվում է վաղ հասակում, անհնար է փոխել չափահաս տարիքում», – այսպիսի ճապոնական ասածվացքով է սկսվում Մասարու Իբուկայի «Երեքից հետո արդեն ուշ է» գիրքը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ հունիսի 14-ին «Բուկինիստ» գրախանութ-սրճարանում։ Մասարու Իբուկան «Սոնի» ընկերության համահիմնադիրներից մեկն է, ով բացի իր ինժեներական նորարարություններից, գրել է մի շարք գրքեր, ինչպես նաև այս…

Աննը ֆրանկի օրագրի շնորհանդեսը

Հունիսի 13-ին տեղի ունեցավ Աննը Ֆրանկի հանրահայտ օրագրի՝ «Հետնատունը» գրքի շնորհանդեսը։ Զանգակ գրատանն անցկացված այս միջոցառման առանձնահատկությունը կապված էր օրվա ընտրյան հետ․ հենց այդ օրը Աննըն կդառնար 90 տարեկան։ Գիրքը հրատարակել է «Վերնատուն» հրատարակչությունը` Գրականության հոլանդական հիմնադրամի աջակցությամբ: — Գիրքը նախկինում երկու անգամ թարգմանվել էր, խորհրդային շրջանում՝ ռուսերենից, հետո անգլերենից և թվում էր, թե ընթերցողն…

Գրաֆիկական վեպի շնորհանդես | «Զակո. հայ գերու արտասովոր կյանքը»

Մայիսի 25-ին «Զանգակ» գրատանը տեղի ունեցավ համանուն հրատարակչության կողմից տպագրված «Զակո. հայ գերու արտասովոր կյանքը» գրաֆիկական վեպի շնորհանդեսը։ Գիրքը ստեղծվել է շուրջ 17 տարի և պատմում է նկարիչ Սարգիս Մանգասարյանի Երկրորդ Համաշխարհային պատերազմում գերի ընկնելու մասին։ Այստեղ օգտագործված են նկարչի արխիվային լուսանկարներն ու գրավոր պատառիկները: Գիրքը կազմել է Սարգիսի որդի Տիգրան Մանգասարյանը, որն աննախադեպ է…