fbpx
Կատեգորիա

Միջոցառումներ

Հեղինակի աթոռ. Արամ Ավետիս

Դեկտեմբերի 2-ին «The Club»-ում տեղի ունեցավ ժամանակակից գրող Արամ Ավետիսի «Հեղինակի աթոռ» միջոցառումը:

Հեղինակի աթոռ․ Նորայր Սարգսյան

Վերջին «Հեղինակի աթոռ»-ից յոթ ամիս էր անցել, մինչ կազմակերպեցինք ժամանակակից արձակագիր Նորայր Սարգսյանի հետ հանդիպումը, որի հիմնական թեման նրա վերջերս լույս տեսած «Չինական պատ» գիրքն էր: Ժողովածուից մի քանի հատված կարդալուց հետո ծավալվեց նմանը չունեցող, մեկ ժամից ավել տևող մի քննարկում: Ներկա էին տարբեր գրողներ, գրականագետներ, խմբագիրներ և իհարկե ընթերցասերներ, ովքեր բաց չթողեցին Նորայրի հետ…

Ցմահ դատապարտյալը թարգմանել է Լեռ Կամսարի «Բանտիս օրագիրը»

Հոկտեմբերի 13-ին Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ Լեռ Կամսարի «Բանտիս օրագիրը» գրքի ռուսերեն առաջին թարգմանության շնորհանդեսը: Թարգմանության հեղինակն է ցմահ դատապարտյալ, իրավաբան, 23-րդ տարի բանտում գտնվող Մհեր Ենոքյանը։ Գրքի ողջ հասույթը կփոխանցվի վիրավոր զինվորներին՝ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին: Բանտում գտնվելու տարիներին ավարտել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, իսկ այժմ աշխատում է Hetq.am-ում որպես…

La structure est pourrie, camarade | Կառույցը Փտած է, Ընկեր

Վիգեն Բերբերյանի հետ հանդիպման առիթն էր նրա «Կառույցը Փտած է, Ընկեր» գիրքը: Այն ֆրանսերեն է։ Հանդիպումը տեղի ունեցավ «Զանգակ» գրատանը։ Ցուցադրվեց 10 րոպե տևողությամբ ֆիլմ, որը պատմում է գրքի մասին:                                          

Թամար Հովհաննիսյան՝ «Տարիքի հոգին» գրքի շնորհանդես

Սեպտեմբերի 28-ին Հայաստանի գրողների միությունում տեղի ունեցավ Թամար Հովհաննիսյանի «Տարիքի հոգին» բանաստեղծական ժողովածուի շնորհանդեսը։ Գիրքը տպագրվել է «Անտարես» հրատարակչության կողմից։ «Որքանով հասցրել եմ կարդալ՝ գրքի առաջին մասը նվիրված է բանաստեղծական արվեստին․ ինչպես է բանաստեղծությունը ներկայանում իրեն և ինքն ինչպես է ներկայանում բանստեղծությանը։ Այս երկու տարերքների փոխհարաբերությունից գոյացած տեքստերը համոզում են, որ հեղինակն անտարբեր չի ապրում…

Շրջանաձև ընթերցանություն | Loft Gumri, Գյումրի

Սեպտեմբերի 22-ին Գյումրիում առաջին անգամ լինելու է «Շրջանաձև ընթերցանություն», որի մասնակիցը կարող ես դառնալ նաև դու։ 1Dram-ն ու #LoftGyumri-ն մտածել են սիրուն օր ընթերցասերների և, հատկապես, ստեղծագործ-ընթերցասերների համար։ Մասնակից գրողներն են՝ Նորայր Սարգսյանը, Արամ Թարվերդյանը, Hasmik Simonian-ը, Armen Sargsyan-ը, Anush Hekimiani-ն, Anahit Ghazaryan-ը։ Հենց նրանց շարքերում կարող ես հայտնվել ու վայելել գրական ցերեկը։ Շտապի՛ր գրանցվել՝  http://bit.ly/2Nbs8BJ։ Մուտքը՝ 1000 դրամ։ Հեռախոս՝ 041 177677։