fbpx
Կատեգորիա

Հեղինակ

Վարդան Սմբատյան | Բառերի էվոլյուցիա

մ կռիվը բառերի հետ է:  Նրանք են իմ թշնամիները. մարդկանց հեշտությամբ կարող եմ գրողի ծոցն ուղարկել, դա բավականին դյուրին է, իսկ բառերի դեմ մարտնչելը գրեթե անհնար է: Սա քաջ գիտակցում է գրով ապրող ամեն ոք: Ասում են` լուսահոգի Խեչոյանն ամիսներով կարող էր մի բառ փնտրել` կոնտեքստը լիարժեք ներկայացնելու համար: Երևի բառերը մեր` կիսախելագար գրողներիս «աստվածներն»…

Ասյա Սարգսյան | Անդեմ դիմակավոր

Անդեմ դիմակավոր   Լուսե կյանքի մռայլ խորքում Մարդն է կորչում իր իսկ ներսում, Ամեն քայլին, ամեն պահին Բեմ բարձրանում, խաղ է անում, Դիմակ դնում ու քողարկվում: Սպանում ներսում եղած «Ես»-ին Դառնում անդեմ դիմակավոր, Անշունչ մարմին, սպանված էակ Սա է կրում դիմակն իր մեջ, Անմարդացած մարդ է ծնում: Չկա հայացք հոգին պատմող, Մարդկային բույր իր մոտ…

Հաս Չախալյան | Գյուղերգություն

  Մենություն   Նուռը շվաքում կճաքի Ու արևը  կթիկնի ամպերին, Կտխրի ճերմակ մի մաքի` Նայելով ծաղկած սարերին:   Քամին լռությամբ կքայլի Գոմի մենության պատերին: Կճչա սիրտը  հուշոտ սայլի, Երբ  խաղա խնջույքի կիրակին:   Նուռը շվաքում կկաթի, Ու կարմիր սարերի  աչքերին Կքնի մորթված մի մաքի` Նայելով իր ծաղկած արևին:   Հասկերը   Հասկերը խշշացին փեշի  տակ,…

Նունե Վարդումյան | Ինքս իմ առջև, ինքս ինձ հետ

  *** Հեռու, շատ հեռու մեզնից Կար մի միայնակ դղյակ, Կախված էր այն լիալուսնից, Կախված էր միայնակ։ Գալիս էին երկու ուրվական, Դղյակում իրար գտնում, Տիեզերքում անսահման Երազներ էին հյուսում։ Հեռու էր նրանցից Աշխարհը այս պղտորված, Հեռու էին նրանք ստից, Սեր էր նրանց հավերժ տրված։ Անհունության մեծ ծովում Շրջում են երկու ուրվական, Հավերժության ճամփեքում Սեր է…

Մհեր Մինասյան | Խրամատից մինչև տուն

երջին հերթափոխն էր։ Մարտական հերթափոխի մեքենան կանգնում էր արկակոծված  գործարանի մոտ: Թշնամու հենակետերը գերիշխող դիրքում էին: Գործարանը ասես սկուտեղի վրա դրված տորթ լիներ, որի շուրջ շարված պատառաքաղները սպասում էին առիթի մոմի վառվելուն: Գործարանից խրամատ տանող կարճ ճանապարհը ամենաերկարն էր թվում: Ոլորապտույտ խրամատը ձգվում էր դաշտավայրի երկայնքով: Խրամատը այնքան նեղ էր, որ որոշ հատվածներում ուսերս քսվում…