fbpx
Կատեգորիա

Հեղինակ

Արամ Խաչատրյան | Իմ աչքերի մեջ կախվածի

Իմ աչքերի մեջ կախվածի (Պատմվածք «Դեպի արևն էին գնում» պատմվածքավեպից)   Էս քաղաքում մայրամուտները սիրուն են, նարնջագույնը, խամրած վարդագույնը ու թրթռացող մանուշակագույնը շենքերի արանքով լցվում են փողոցները, լցվում են դեմքիդ ու սրճարանները: Ընդհանրապես, Երևանում մայրամուտները ապացուցում են, որ, ինչ էլ լինի, ամեն օրն էլ կարա սիրուն վերջանա: Ժամը տասնմեկն ա արդեն: Մենք պայմանավորվել էինք, որ…

Արամ Ավետիս` «Միզամուղ Կայենի համար»

Ռ.Ց.-ին Նիցշեն ինձ չէր հավատա, որովհետև նա հավատում էր միայն պարող աստծուն, իսկ ես պարող չեմ. ես ինքս իմ մեջ փտող աստված եմ: Դիակի միջից դուրս եկող որդերի խլրտոցը նման է պարի: Նրանք պարում են մահվան խարույկի շուրջ և իրենց յուղոտ երաժշտությամբ կենդանացնում մահը: Ես մութ փողոցով վերադառնում եմ տուն՝ տանելով ներսումս աստծո դիակը և…

Անուշ Հեքիմյան | մի կարգին սուտ կմտածենք մինչև երեկո

Ներիր սիրելիս, որ մի քիչ լղոզվել եմ վերնաշապիկիդ. մենք անպայման մի կարգին սուտ կմտածենք մինչև երեկո, որ արդարանաս կնոջդ մոտ, որին դեռ չես հանդիպել. և ընկերներիդ մոտ, որոնց հետ արդեն չես հանդիպում:   Հարկ եմ համարում պատմել, որ այն օրը աշխատանքից շատ հոգնած եկա ու սկսեցի «սատանանգիտիթեինչի» պես պարել. իմ լուսանկարչական ապարատն ինքն իրեն սկսեց…

Արմեն Սարգսյան | քո քաղաքում

*** Քո քաղաքում մարդիկ աշխատում են լիարժեք հերթափոխով։ Մեր ոտքերը՝ լիարժեք հերթափոխով։ Ու գրքերը փտում են լիարժեք հերթափոխով։ Դու պոկում ես գրքիդ թերթերը, ինքնաթիռ սարքում, որ անցնելու է ամենակարճ ճանապարհը. քո քաղաքից մինչեւ քո քաղաք։ Իրականում այդ քաղաքը գոյություն չունի։ Հաճելի փախուստ է։ Այն քո քաղաքն է, որտեղ ոչ մի հատուկ անուն չկա։ Քո բերանում…

Անահիտ Ղազարյան | Պատկերների սառցարան. Մարիամ Շահինյան

Մարիամ Շահինյանը (1911-1996) Թուրքիայի առաջին պրոֆեսիոնալ կին լուսանկարիչն է։ Ինչպե՞ս Մարիամը գտավ ինձ Լինել Ստամբուլում ու լինել հայ, թերեւս՝ արեւելահայ, նշանակում է ապրել անդադար ներկա անակնկալի մեջ։ Դու ապրում ես մի զգացողություն, որ պատմությունը մի տեղ լուռ սպասում է, որ հայտնվի քեզ։ Անսպասելիությունը, անպատկերացնելին ու չիմացածը հայտնվում են գիտակցությանդ ու փոխում մտածելու հունը։ Ես երբեք…

Պադրէ | լուսնի հակառակ կողմը չլուսավորվեց

կայծ   ձեռքդ հպիր ձեռքիս, կտրուկ, նրանք հիմա նման են կայծքարի` ակնթարթում կկայծկլտան, ձեռքս մոտեցնեմ սրտիդ, ձեռքովդ կպիր ձեռքիս, թող կայծից բռնկվի սիրտդ, թող որ զգաս, թող ցույց տամ քեզ անծանոթ տիեզերքը, թող ցույց տամ քեզ մի բան, որը ես է կոչվում ու որին նույնիսկ ինքս չեմ տեսել. ես էգոիստ եմ, այո-այո… ես էգոիստ եմ,…

Ջեննի Բալյան | Ե՛տ նայիր մի պահ

Ե՛տ նայիր մի պահ, Այստեղ՝ հարավում, երբ թռչունները Երամներ կազմած չվում են դեպի Տաք-տաք երկրներ, Ես դեռ մնում եմ խիտ քամիների Մեջտեղում կանգնած, ու թմբիրի մեջ… Ե՛տ նայիր մի պահ, Կապույտ երկնքում արևը վաղուց Խանձել է արդեն դողեր հնացած, Իսկ ես կանգնած եմ հենց հրդեհի մեջ՝ Խանձելով ինձնից պոկված երազանք. Այնքա՜ն անտարբեր ու դանդա՜ղ այնքան,…

Վլադիմիր Աղեկյան (Պադրէ) | ավե պապա

մինոկապկոս կամ կապիկն առաջացել է մարդուց մի կողմից ռադիոյի խշշոցը, մյուս կողմից դռան ճռռոցը։ ամեն ինչ շագանակագույնին է տված շուրջբոլորը ցնորք֊առեղծված։ ինչ֊որ երևույթներ են մարդիկ են կոչվում փակված են քառակուսիում ու քառակուսիներ են հյուսում։ մազապատ, քառակուսի, գլխանման բաներ շարժունակ֊գործունակ մեկը չկա վերցներ֊տաներ։ չէ, իրենք բանական են՝ միշտ֊ճիշտ մի խոսքով՝ եսասեր, իսկ Նիցշեն կասեր. -միշտ մեծ…

Մհեր Մինասյան | Քեզնից հետո

Քո աչքերի խորքերում, Երազներիս մահը տեսա… Զարկը սրտիս տվեց հուշում՝ Ննջում է սերս անժամանակ… Ինչքա՞ն  թակեմ բախտի դուռը՝ Ցուցափեղկին գրվեց ՝ «Փակ է»: Հույսամար այս գիշերում, Երազներիս մահն եմ սգում, Տանուլ տված մի կյանք, մի սեր, Ողողում եմ հոգիս գինով և… Թակում եմ դուռը …     Ես գնացի ու տարա, Ե՛վ ժպիտդ այդքան սիրուն,…

Էլիզա Մխիթարյան | Հում Ջազզ

Քաղաքում բոլորը վազում էին, ու ինձ դա խորթ էր: Խմբի տղաների հետ փոխհարաբերություններն այլևս առաջվանը չէին, համերգներին հազվադեպ էին ինձ կանչում, գումար նորմալ չէի աշխատում: Մեկ ամիս անց իմացա,որ նոր երաժիշտ են գտել: Խմբի հետ փոխհարաբերություններս սկսեցին վատանալ շատ անսպասելի: Մենք այլևս չէինք հասկանում նույն երաժշտությունը, փորձի վայրը նույնն էր, ժամը՝ գրեթե միշտ նույնը, սակայն…