fbpx

Օմանցի գրողը ստացավ միջազգային Բուքեր-2019 մրցանակը

Հեղինակավոր մրցանակին է արժանացել Ջոհա ԱլՀարտկիի «Երկնային մարմինները»:

 

2019 թվականի մայիսի 21-ին համաշխարհային Բուքեր մրցանակը հայտարարեց աշխարհի ամենահեղինակավոր գրական մրցանակներից մեկի հաղթողին: Այս տարվա դափնեկիրը դարձավ օմանցի գրող Ջոհա ԱլՀարտկին, ով մրցանակ ստացավ իր «Երկնային մարմիններ» վեպի համար: Այն պատմում է երեք օմանցի աղջնակների ընտանիքի և հասումացման մասին` ընթերցողին սուզելով այն երկրի պատմության ու կենցաղի մեջ, որը տառապում է գաղութային անցյալից նոր դարաշրջան անցնելու բարդությունից:

Ջոհան առաջին կին գրողն է Օմանում, ում ստեղծագործությունները թարգմանվել են անգլերեն և արժանացել պատվավոր մրցանակի: Ըստ ավանդույթի՝ հաղթողը ստանում է £50,000 և կիսում այն թարգմանչի հետ: Հաղթած վեպի թարգմանության հեղինակը Մերիլին Բութն է, ով գլխավորում է Հալիդ բին Աբդալլահ Ալ Սաուդի հարավային Համալսարանի ժամանակակից արաբական աշխարհի ամբիոնը: Թարգմանչուհու աշխատանքների շնորհիվ անգլալեզու աշխարհը ծամոթացել է արաբական տարբեր ստեղծագործությունների հետ:

Այս տարի Բուքերի մրցանակին էին հավակնում նախորդ տարվա հաղթող Օլգա Տոկարչուկի «Տար քո գութանը մեռյալների ոսկորների վրայով», ֆրանսուհի Աննի Էռնոյի «Տարիներ», գերմանացի արձակագիր Մարիոմ Պոշմանի «Սոճու կղզիներ», կոլումբացի հեղինակ Խուան Գաբրիել Վասկեսի «Ավերակների ձևը», ինչպես նաև չիլիական մանկագիր Ալի Տրաբուկո Սերանի «Չապրած» վեպերը:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով