fbpx

Ասյա Սարգսյան | Անդեմ դիմակավոր

Անդեմ դիմակավոր

 

Լուսե կյանքի մռայլ խորքում

Մարդն է կորչում իր իսկ ներսում,

Ամեն քայլին, ամեն պահին

Բեմ բարձրանում, խաղ է անում,

Դիմակ դնում ու քողարկվում:

Սպանում ներսում եղած «Ես»-ին

Դառնում անդեմ դիմակավոր,

Անշունչ մարմին, սպանված էակ

Սա է կրում դիմակն իր մեջ,

Անմարդացած մարդ է ծնում:

Չկա հայացք հոգին պատմող,

Մարդկային բույր իր մոտ կանչող,

Անգամ զարկն է սրտի կանգնում,

Ու ինչպես ծովի լքված մի ափ

Ճահճանում է հենց իր ներսում

Եվ կորցնում դիմակն անդեմ՝

Դառնում անդեմ դիմակավոր:

 

 


 

 

Կա մի աղջիկ

 

Կա մի աղջիկ հմայագեղ,

Քամուց պոկված, ծաղկից ծնված,

Խորհրդավոր իր հեզությամբ

Սիրտդ լցնող տաք ջերմությամբ:

Երբ թափանցես աչքերն հոգու…

Ախ,գեղեցկուհի դու սևաչյա,

Որքան սեր է քո մեջ ապրում,

Կյանքն իրեն է քո մեջ կերտում:

Հայացքիդ մեջ և’ փոթորիկ,

Եվ հանդարթված խաղաղ մի ծով,

Հանելուկ է հոգիդ գերող,

Փակված ներսից լի փականով:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով