fbpx

Աշխարհի վերջը Marvel-ի վերջին Վրիժառուների թրեյլերում | Endgame

«Վրիժառուները։ Անվերջության պատերազմ»-ը մեր հերոսներին լավ վիճակում չի թողել, իսկ արդեն «Endgame»-ը (դեռ չգիտենք, թե ինչ անունով այն կհայտվի հայկական կինովարձույթում) կարծես նրանց պայքարելուց բացի այլ ելք չի թողնում։ Թրեյլերում ներկայացված են ֆիլմաշարի առաջին օրերի ճոխ կադրերը՝ ցույց տալու համար, թե որքան հեռուն են գնացել հերոսներն ու երկրպագուները։

Ինչպես նախորդ թրեյլերները, այս մեկում նույնպես լուսավորված են այն դետալները, որոնցով էլ կառուցվելու է «Endgame»-ի խոստացված մեծ վերջաբանը։ Բայց կրկնվող մանտրայում ասվում է, որ Վրիժառուները կանեն «ամեն հնարավոր բան» վերականգնելու Թանոսի հասցրած ավերածությունները (Չնայած թրեյլերում Թանոսը չի երևում)։

Ինչ ծրագրով էլ որ շարժվեն Marvel-ի հերոսներն ու ինչ արդյունքի էլ, որ հասնեն, մենք իմացանք, որ այդ ամենը նրանք անելու են Վրիժառուների նոր, ոճային ու սպիտակ համազգեստով։ Թրեյլերն ավարտվում է անակնկալով․ Բրի Լարսոնի Կապիտան Մարվելի և Քրիս Հեմսվորթի Թորի հանդիպման տեսարանով։ Ի դեպ, Կապիտան Մարվելի պրեմիերան եղել է նախորդ շաբաթ, և հենց նա է լինելու Վրիժառուների փրկության առանցքային սուբյեկտը։

Կհաղթեն հերոսները, թե ոչ, կիմանանք շաբաթներ անց։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան ապրիլի 26-ին է։
Աղբյուր՝ The Verge

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով