fbpx

Պատմության մեջ առաջին երաժշտական պայմանագիրը արհեստական բանականության հետ

Warner Music-ը դարձել է առաջին լեյբլը, որը երաժշտական պայմանագիր է կնքել արհեստական բանականության (ալգորիթմի) հետ։ Endel հավելվածի միջոցով կգրվեն թվով 20 ալբոմներ, որոնցից մի քանիսը կթողարկվեն արդեն այս տարի։

Endel-ը հանգստի, կենտրոնանալու և քնի որակը բարելավելու գերմանական ծառայություն է։ Այն ճանաչում է օգտատիրոջ գտնվելու վայրը, երակազարկը, ժամը, եղանակային պայմանները և, հիմնվելով այդ տվյալների վրա, ստեղծում է տվյալ ունկնդրին համապատասխան թրեք։

Նեյրոցանցի միջոցով ձայանգրվել է արդեն հինգ ձայնասկավառակ՝ «Լուռ գիշեր», «Անձրևոտ գիշեր», «Ամպոտ օր», «Ամպոտ գիշեր» և «Մշուշոտ առավոտ»։ Հաջորդ ալբոմներում ուշադրություն է դարձվելու «կենտրոնացման» և «ճանապարհի» ռեժիմների վրա։ Նրանց պաշտոնական կայքն իրենց արտադրանքը որակում է որպես «էկո-երաժշտության քրոս-հարթակ»։ Mendel-ը հասանելի է սմարֆոններում և Amazon Echo-ի միջոցով։

Ալբոմների մեջ ներդրումներ են կատարել Amazon-ի The Alexa Fund-ը և Major Lazer-ի Jillionaire-ը։

— Մենք ստեղծել ենք անձնականացված ձայնագրություններ, բայց վստահ ենք, որ ունկնդիրներին դուր կգան նաև մեր նախկինում մշակած ալբոմները։ Այդպիսով մենք կարող ենք ցույց տալ ձայնի և մեր տեխնոլոգիաների ուժը, – ասում է Endel-ի ստեղծող Օլեգ Ստավիցկին։

Սա արհեստական բանականության կողմից ստեղծված առաջին ալբոմը չէ․ 2017 թվականին թողարկվել էր նեյրոցանցի հեղինակած առաջին բլեք-մետալ ալբոմը։

Աղբյուր՝ The Guardian

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով