fbpx

Apple-ը ներկայացրել է երեք նոր iPhone և Apple Watch

Երեկ՝ սեպտեմբերի 12-ին տեղի ունեցած և Apple-ի հատուկ միջոցառման ընթացքում ընկերությունը ներկայացրեց երեք նոր iPhone-ներ՝ iPhone Xs, Xs Max, և Xr սմարթֆոններն ու Apple Watch խելացի ժամացույցի նոր տարբերակը:

Այս «սերնդի» պրեմիում դասի մոդելը iPhone Xs Max-ն է (մեկնարկային գինը՝ $1099): Ինչպես հուշում է սմարթֆոնի անվանումը՝ Xs Max, այն մեծ է, սարքավորված է 6,5 դյույմանոց, 2688×1242 թույլտվությամբ OLED էկրանով։ Ինչպես Xs-ը, Xs Max-ն ունի A12 բիոնիկ պրոցեսոր և 4ԳԲ օպերատիվ հիշողություն։ Այստեղ կգտնեք նաև արդեն թրենդային դարձած երկակի ոսպնյակով 12 մեգափիքսել տեսախցիկ։

iPhone Xs-ի և Xs Max-ի միակ տարբերությունը էկրանի չափերն են։ Փոքր եղբոր (Xs-ի) մոտ այն 5,8 դյույմ է, հետևաբար գինը նույնպես ցածր է՝ $999։ Սարքում կլինի նույն A12 բիոնիկ պրոցեսորն ու OLED էկրանը, ինչպես նաև աշխատանքային 4ԳԲ օպերատիվ հիշողությունը։ Երկու սմարթֆոններն էլ կլինեն ոսկեգույն, ածաթագույն և մոխրագույն ապակե պատյաններով։

Այս տարվա iPhone-ներից թերևս ամենահասանելին նոր $749-անոց iPhone Xr-ն է։ Այն ունի 6,1 դյույմանոց LCD էկրան, A12 կամ A11 պրոցեսոր և 3ԳԲ օպերատիվ հիշողություն։ Xr մոդելը նույնպես կունենա միայն մեկ ոսպնյակով 12 մեգափիքսել տեսախցիկ։ Ալյումինե պատյանով այս հեռախոսը կունենա գույների լայն ընտրություն

Բոլոր մոդելները կունենան 64ԳԲ, 256ԳԲ կամ 512ԳԲ ներքին հիշողություն։

4-րդ սերնդի Apple Watch-ն ունի թարմացված դիզայն, ավելի մեծ էկրան և կրկնակի բարձր ձայն։ Սակայն ժամացույցի գլխավոր առավելությունը բժշկական կարողություններն են։ Այն ոչ միայն չափում է ճնշման բարձրացումն ու անկումը, այլև 1 րոպե անշարժություն նկատելիս ինքն ավտոմատ շտապօգնություն է կանչում։

Հիշեցնենք, որ վերջերս Apple ընկերության շուկայացկան արժեքն անցել է մեկ տրիլիոն դոլարը, ինչն աշխարհի պատմության մեջ աննախադեպ երևույթ էր։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով