fbpx

Amazon-ը գլխավորում է ամենաթանկ բրենդների ցանկը

Amazon-ը գլխավորում է աշխարհի ամենաթանկ բրենդների եռյակը: Եռյակում են նաև Apple և Google ընկերությունները: Այս մասին վկայում է BrandZ’s 2019 Top 100 Most Valuable Global Brands-ի վարկանշային աղյուսակը:

Amazon-ի արժեքը 2019 թվականին կազմել է 315,5 միլիարդ դոլար: Վարկանիշային աղյուսակում երկրորդ հորիզոնականում Apple-ն է: Ընկերության արժեքը կազմում է 309,5 միլիարդ դոլար: 12 տարի առաջատար լինելուց հետո Google-ը հայտնվել է 3-րդ հորիզոնականում: Ընկերության արժեքն է 309 միլիարդ դոլար:

Facebook-ը ևս հայտնվել է վարկանշային աղյուսակում՝ 159 միլիարդ դոլարով գրավելով 6-րդ տեղը:Արագ տեմպերով աճ է գրանցում Instagram-ը:

Աղբյուր` Azat.tv

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով