fbpx

5G-ի առաջին իրական արագությունները

5G ցանցերով անլար ապագան արդեն մոտ է։ Բացի այդ, առաջին սպասվող 5G սմարթֆոնը ներկայացված է, և համացանցում արդեն պատասխանել են այն հարցին, թե 5G-ն կզբում ինչ հնարավոր արագնություններ է ապահովելու։

Ինչպես հայտնի է՝ վերջերս Motorola-ն ներկայացրեց Moto Z3 սմարթֆոնը, որը հիմնված է Snapdragon 835 մոբայլ համակարգի վրա։ ԱՄՆ-ում նորույթն արժի 480 դոլար։ Այն միջին կատեգորիայի առաջին սմարթֆոնն է, որում նախատեսված է 5G հետագա ապահովումը 5G Moto Mod-ի միջոցով։ phonearena.com կայքում Ալան Ֆրիդմանը (Alan Friedman) մանրամասնել է այս մոդուլի առանձնահատկությունները։

5G Moto Mod-ի գինը դեռ հայտնի չէ, քանի որ այն օգտատերերին կներկայացվի միայն 2019 թվականի սկզբին։ Այն կօգտագործի Verizon օպերատորի ռադիոալիքների 28-գիգահերց միլիմետրանոց դիապազոնը։ Ինչպես հայտնի է՝ ուսումնասիրվող մոդուլում կօգտագործվեն երկու Qualcomm մոդեմ (X50 5G NR և X24 LTE-Advanced)։ Այսպիսով, մոդուլը կապահովի և՛ 4G, և՛ 5G։ Մոդեմը կօգտագործվի կախված մոբայլ սարքի կատարած աշխատանքի ինտենսիվությունից, իր մեջ համադրելով և՛ նոր տեխնոլոգիաների, և՛ անլար մոբայլ ցանցերի նախորդ սերնդի հնարավորությունները։

X24 LTE մոդեմը նախատեսված է առօրյա գործողությունների, իսկ X50 5G-ը՝ տեսանյութերի դիտման, երաժշտության ու ֆիլմերի ներբեռնման համար։ Այսպիսի գործողություններում բարձր արագությունը զգալի առավելություն է։

Իդեալական լաբորատոր պայմաններում 5G Moto Mod-ի ներբեռնման առավելագույն արագությունը կազմում է վայրկյանում 3,5 գիգաբիթ։ Առօրյայում սպասվում է, որ արագությունը կհասնի վայրկյանում 1 գիգաբիթի։ Սարքից եկող ամենաբարձր արագությունը լաբորատոր պայմաններում կազմել է վայրկյանում 1,2 գիգաբիթ, առօրյայում սպասվում է 350-450 մեգաբիթ/վայրկյան։

3000 մԱժ ծավալ ունեցող մարտկոցով հեռախոսը կարող է անբավարար լինել 5G կապերի համար, այդ պատճառով 5G Moto Mod-ում տեղակայված է սեփական 2000 մԱժ-անոց մարտկոց։ Սկզբում աքսեսուարը կաշխատի միայն նոր Moto Z3-ով, սակայն թարմացումները կարող են ապահովել նրա համատեղ աշխատանքը և Moto Z2 շարքի մոդելների հետ։ Արդյո՞ք կթարմացվեն և Moto Z շարքը՝ այդ հարցին դեռ պատասխան չկա։

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով