fbpx

5 մեջբերում Ալֆոնս Դոդեի գրքերից

Ատելությունը թույլերի կատաղությունն է։

Ալֆոնս Դոդեն (1840 — 1897) XIX թվականի երկրորդ կեսի ամենահայտնի ֆրանսիացի գրողներից է։ Էմիլ Զոլայի և Գյուստավ Ֆլոբերի ժամանակակիցը Պրովանսի կյանքի մասին պատմող վառ վեպերի և պատմվածքների հեղինակ է։ Իր արվեստի կենտրոնական դերում ֆանտազյոր, շատախոս ու պարծենկոտ Տարասկոնի Տարտարենի մասին եռագրությունն է։ Նա է հեղինակել նաև «Սաֆո» և «Փոքրիկ» ստեղծագործությունները։

Ներկայացնում ենք հինգ մեջբերում Դոդեի գրքերից․

Ատելությունը թույլերի կատաղությունն է։ «Նամակներ ջրաղացից»

Հարազատներս, ոչ ոքի մի՛ ատեք։ Ատելությունը հաղթաթուղթ է դուրսպրծուկների, կեցվածքամոլների, այլանդակների և հիմարների ձեռքում, դիմակ, որի տակ թաքնված է ոչնչություն, իսկ երբեմն նաև ստորություն, որը ծածկում է ուղեղի, սեփական կարծիքի և բարության բացակայությունը։ «Տարասկոնի Տարտարենը»

Խոսքերում, որոնք մենք հաճախ գործածում ենք, կա գաղտնի զսպանակիկ․ պատահական սեղմելիս բառը մեր առաջ բացվում է իր ողջ սրբազան անկրկնելիությամբ։ Այնուհետև փակվում է, կրկին ձեռք բերում ձանձրալի ձև, դառնում ջնջված և սովորության ու օգտագործման մեխանիկության պատճառով էլ իմաստազրկվում է։ Այդպիսի բառերից մեկը սերն է։ «Սաֆո»

Համատեղ կյանքը, որում ամեն ինչ բաժանվում է երկու մասի, և՛ հացի կտորը, և՛ անկողինը, ձևավորում է բազմաթիվ անտեսանելի, բարակ թելեր։ Դրանց ամրությունը զգացնել է տալիս միայն դրանք պատռելու ժամանակ, իսկ առանց ցավի և հոգու կոտրվածցի ձեզ մոտ չի ստացվի։ Շփման, սովորության ուժի շնորհիվ մարդիկ ձեռք են բերում փոխազդեցության հրաշագործ հատկությունը, ինչը հասնում է նրան, որ երկար ժամանակ միասին ապրած երկու էակներ վերջիվերջո սկսում են նմանվել իրար։ «Սաֆո»

Պետք է ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, որ հյուսիսցիների կողմից հարավի ժողովրդի ստախոսի հեղինակությունը չի համապատասխանում իրականությանը։ Հարավում սուտասաններ չկան, ո՛չ Մարսելում, ո՛չ Միլում, ո՛չ Տուլուզում, ո՛չ Տարասկոնում։ Հարավի բնակիչը չի խաբում, այլ մոլորվում է։ Նա միշտ չէ, որ ճիշտն է ասում, բայց ինքն էլ է հավատում նրան, ինչ ասում է․․․ Նրա սուտը սուտ չէ, այլ ինչ-որ չափով պատրանք․․․ «Տարասկոնի Տարտարենը»

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով