fbpx
Օր

30.09.2018

Արծրուն Պեպանյան՝ «Վերադարձ կամ Տիգրան Մեծ» գրքի շնորհանդես

Սեպտեմբերի 29-ին Նարեկացի արվեստի միությունում տեղի ունեցավ Արծրուն Պեպանյանի «Վերադարձ կամ Տիգրան Մեծ» պատմավեպի շնորհանդեսը։ Ստեղծագործության մասին իր կարծիքը հայտնեց գրող, հրապարակախոս Նուշիկ Միքայելյանը․ «Իր ողջ կյանքն Արծրունը նվիրել է ազգային խնդիրների վերհանմանը, փորձելով ելքեր գտնել ու լավագույնս դրանք փոխանցել։ Նրա առաջարկած ելքերը չեն գտնվում կենցաղային դաշտում, դրանք այն ոլորտի ելքեր են, որոնք կարող են…

Թամար Հովհաննիսյան՝ «Տարիքի հոգին» գրքի շնորհանդես

Սեպտեմբերի 28-ին Հայաստանի գրողների միությունում տեղի ունեցավ Թամար Հովհաննիսյանի «Տարիքի հոգին» բանաստեղծական ժողովածուի շնորհանդեսը։ Գիրքը տպագրվել է «Անտարես» հրատարակչության կողմից։ «Որքանով հասցրել եմ կարդալ՝ գրքի առաջին մասը նվիրված է բանաստեղծական արվեստին․ ինչպես է բանաստեղծությունը ներկայանում իրեն և ինքն ինչպես է ներկայանում բանստեղծությանը։ Այս երկու տարերքների փոխհարաբերությունից գոյացած տեքստերը համոզում են, որ հեղինակն անտարբեր չի ապրում…