fbpx
Օր

19.09.2018

Արմեն Սարգսյան | քո քաղաքում

*** Քո քաղաքում մարդիկ աշխատում են լիարժեք հերթափոխով։ Մեր ոտքերը՝ լիարժեք հերթափոխով։ Ու գրքերը փտում են լիարժեք հերթափոխով։ Դու պոկում ես գրքիդ թերթերը, ինքնաթիռ սարքում, որ անցնելու է ամենակարճ ճանապարհը. քո քաղաքից մինչեւ քո քաղաք։ Իրականում այդ քաղաքը գոյություն չունի։ Հաճելի փախուստ է։ Այն քո քաղաքն է, որտեղ ոչ մի հատուկ անուն չկա։ Քո բերանում…

Սաթիկ Բադեյան | Սոցիալական ձեռնարկատիրությունների զարգացումը Հայաստանում

Սոցիալական ձեռնարկատիրությունների զարգացման պատմության ու սեփական գործունեության մասին զրուցել ենք «Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիա»-ի  նախագահ Սաթիկ Բադեյանի հետ։   Ի՞նչ է սոցիալական ձեռնարկատիրությունը (ՍՁ) Սոցիալական ձեռնարկատիրությունը (ՍՁ) նախևառաջ բիզնես է, որով էլ տարբերվում է սովորական ՀԿ-ական (Հասարակական կազմակերպություն) ծրագրերից։ Այն լուծում է տարբեր սոցիալական խնդիրներ և ունի բարեգործական բնույթ։ Պարզ ասած՝ իր արտադրածի շահույթն օգտագործում…

Անահիտ Ղազարյան | Պատկերների սառցարան. Մարիամ Շահինյան

Մարիամ Շահինյանը (1911-1996) Թուրքիայի առաջին պրոֆեսիոնալ կին լուսանկարիչն է։ Ինչպե՞ս Մարիամը գտավ ինձ Լինել Ստամբուլում ու լինել հայ, թերեւս՝ արեւելահայ, նշանակում է ապրել անդադար ներկա անակնկալի մեջ։ Դու ապրում ես մի զգացողություն, որ պատմությունը մի տեղ լուռ սպասում է, որ հայտնվի քեզ։ Անսպասելիությունը, անպատկերացնելին ու չիմացածը հայտնվում են գիտակցությանդ ու փոխում մտածելու հունը։ Ես երբեք…