fbpx
Օր

3.08.2018

«Հայկական թավշյա հեղափոխություն» կոմիքսի շնորհանդես

«Իրական պատմություն այն մասին, թե ինչպես է երազողների մի խումբ Հայաստանում իրականացրել ոչ բռնի հեղափոխություն», – գրված է կոմիքսի քրաուդֆանդինգի կայքում։ Օգոստոսի 1-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ «Հայկական թավշյա հեղափոխություն» կոմիքսի առաջին մասի շնորհանդեսը։ Գաղափարի հեղինակներ և MAYRO թիմի անդամներ Մայիսն ու Ռոբերտը կիսվեցին դրա ծագման մասին պատմությամբ․ – Եվրոպայից նոր էի վերադարձել և…

Նոնա Գաբրիելյան՝ «Մենակության մոգություն» գրքի շնորհանդես

Հունիսի 20-ին «Նոյյան տապան» գրախանութում տեղի ունեցավ Նոնա Գաբրիելյանի «Մենակության մոգություն» գրքի շնորհանդեսը։ Իր խոսքերով՝ հեղինակը բառերն օգտագործում է որպես կերպարվեստի նյութ․ «Բառը նման է ստվերագծի, գույնի, որը օգնում է հեղինակին գունավորել, նորովի ցուցադրել զգացմունքների սահմանները, այլ երանգ հաղորդել մարդկային փոխհարաբերություններին, դիպչել անտեսանելիին՝ հոգուն ու սրտին»։ Միասնակության մասին պատմող հորինված և չհորինված պատմվածքների ժողովածուն տպագրվել…

«Նախկինների խրոնիկան» ֆիլմի պրեմիերա և քննարկում

Հունիսի 29-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Նախկինների խրոնիկան» վավերագրական ֆիլմի պրեմիերան: Այս անկեղծ կինոնկարը պատմում է երկու զույգերի մասին, որոնք հանդիպում են բաժանումից հետո և անկեղծ հարց ու պատասխանի միջոցով փորձում հասկանալ իրենց բաժանման պարտճառները․․․ Ցուցադրությունից հետո ներկաները քննարկեցին ֆիլմը և հեղինակներ Սոնա Սիմոնյանին և Հովհաննես Իշխանյանին հարցեր ուղղեցին: – Ինչպե՞ս առաջացավ ձեր անձնական կյանքն…