fbpx
Օր

28.07.2018

Հոմերոսից մինչև Հարրի Փոթեր | Վհուկները գրականությունում

Համաշխարհային պատմության օրացույցը թերթելիս գտանք մի հետաքրքիր իրադարձություն՝ 1647 թվականի մայիսի 26-ին ոմն Ալս Յանգը մահապատժի է ենթարկվել (կախվել) կախարդության օգտագործման պատճառով։ Սրանով իսկ հիմնք է դրվել Ամերիկայում և Եվրոպայում վհուկների նկատմամբ հարյուրամյակներ տևած հետապդնումներն ու մահապատիժները։ Իհարկե, կախարդական, գերբնական և ոչ երկրային երևույթները մշտապես հետաքրքրել են մարդկանց, և մենք էլ բացառություն չեղանք։ Այս անգամ…

«Մի պահ ուզում եմ գիրք ունենամ, մի պահ էլ՝ ոչ։ Շատ ժամանակ մտածում եմ՝ իսկ ու՞մ է պետք», – Արամ Թարվերդյան

Արամ Թարվերդյան՝ բանաստեղծ, 2017 թվականի Երևանյան գրքի փառատոնի չափածո անվանակարգում երրորդ հաղթող։ Հեղինակն ակտիվ համագործակվում է 1Դրամ-ի հետ և մի քանի անգամ մասնակցել «Շրաջանաձև ընթերցանություն»-ներին։ Գրողի հետ զրույցի թեման գրականություն մուտք գործելու իր պատմությունն է։ – Ե՞րբ եք սկսել գրել։ – Գրել սկսել եմ 17 տարեկանից, բայց շատ մեծ դադար է եղել։ Մոտավորապես չորս-հինգ տարի…

«Կանաչ Մղոն» | Սթիվեն Քինգ

Սթիվեն Քինգ, անուն, որը հայտնի է շատ-շատերին։ Մարդ, ով համարվում է ժամանակակից գրականության ամենաազդեցիկ ու հայտնի հեղինակներից մեկը և կրում «Սարսափի արքա» անսովոր տիտղոսը: Նա գրել է 54 վեպ, բազմաթիվ պատմվածքներ, որոնք վաճառվելով ավելի քան 350 միլիոն օրինակով՝ դարձել են բեսթսելլերներ ամբողջ աշխարհում: Ամերիկացի այս գրողի հաջողությունները նշանակալի են ոչ միայն գրականությունում, այլ նաև կինոյում:…

Մշակույթի ոլորտում խնդիրների մեծ մասը պայմանավորված է վատ կրթական համակարգով

«Թավշյա հեղափոխության» հաղթանակից հետո նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նորանշանակ նախարարներն ունեն լուծելու մի շարք խնդիրներ։ Վարչապետի հետ հանդիպման ժամանակ շատ էին հարցերը մշակութային ոլորտում խնդիրների մասին։ Ահա այդ խնդիրների լուծման իրենց տեսլականը Մեդիա Կենտրոնի ասուլիսում երեկ՝ մայիսի 29-ին ներկայացրին գրականագետ Հասմիկ Հակոբյանը, Հովհաննես Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի տնօրեն, բեմադրիչ Ռուբեն Բաբայանը և ճարտարապետ Սաշուր…

20-րդ դարի Ֆեմինիստական գրականություն․ կանանց կողմից, կանանց մասին, բոլորի համար[

Կանանց կողմից ստեղծված և կանանց մասին պատմող գրականությունը ստատուս քվոյին մարտահրավեր նետելու վառ օրինակ է: Խուսափենք քնարերգական այդ ծուղակներից հետևյալ հինգ հերոսուհիների հետ միասին։ Տղամարդ գրողների ստեղծագործությունը երկար ժամանակ ստվեր է գցել կանանց գրականության վրա։ 18-րդ դարում մտավախություն կար, որ հատկապես կանանց կողմից գրված վեպերի ընթերցանութունը վտանգավոր են կանանց համար թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես։ Հիմնականում…

Գրականության Նոբելյան մրցանակն այս տարի չի հանձնվի սեքսուալ սկանդալի պատճառով

Շվեդական ակադեմիան այս տարի հրաժարվել է շնորհել գրականության ամենահին և ամենահեղինակավոր Նոբելյան մրցանակը։ Պատճառը մի սկանդալ է, որի կենտրոնում ակադեմիայի անդամներից մեկի ամուսինն է՝ լուսանկարիչ Ժան-Կլոդ Առնոն, ում մեղադրել են սեռական ոտնձգություններ կատարելու մեջ։ «Շվեդական ակադեմիայի ճգնաժամը բացասական ազդեցություն է թողել Նոբելյան մրցանակի վրա։ Իրավիճակի ողջ լրջությունն ընդգծող այդ որոշումը կօգնի պահպանել մրցանակի հեղինակությունը», –…

Հանդիպում գրող Նարինե Աբգարյանի հետ

Ապրիլի 13-ին Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարան էր այցելել հայ հայտնի գրող Նարինե Աբգարյանը։ «Նարինեն գրող է, ում հաջորդ գրքերը նախորդից ավելի լավն են։ Նրա «Շարունակել ապրել» գիրքը վերջին տարիներին կարդացած ամենածանր գիրքն է, որը կարծես հոմերոսյան ազգային փոքրիկ էպոս լինի մեր վերապրած պատերազմի մասին։ Պատերազմը միշտ պարտություն է, որին մենք պատասխանում ենք գրքերով ու տաղանդով, և…

«Մեր երկրով զարմացնելու ոչինչ չունենք», – Էդգար Կոստանդյան | Գրքի շնորհանդես

Էդգար Կոստանդյանի նոր «Սովորական երկիր» գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ ապրիլի 5-ին Էոնում։ Հեղինակը նախկինում արժանացել է գրական միջազգային մրցանակների։ Նրա պիեսները բեմադրվել են տարբեր երկրներում, իսկ գրքերը՝ թարգմանվել տարբեր լեզուներով։ Էդգարը հայտնի է դարձել 2013 թվականին լույս տեսած իր «Որբանոց» գրքով, որը կարճ ժամանակում աղմուկ բարձրացրեց և դարձավ բեսթսելլեր։ «Ներեցեք», «Ձմռան վերջին օրը» և «Կուկու»…

Մանկական պատմություն, որն արգելվել էր Չինաստանում

«Կենդանիները չպետք է խոսեն մարդկային լեզվով։ Աղետալի է մարդկանց և կենդանիներին նույն մակարդակի վրա դնելը»։ Ահա այսպիսի պատճառաբանությամբ էր Չինաստանի Հունան մարզի ղեկավարը 1931 թվականին արգելել «Ալիսը հրաշքների աշխարհում» գրքի վաճառքն ու ըներցանությունը։ Հետաքրքրական է, որ հեքիաթն արգելվել է նաև այլ երկրներում։ Արգելման ամենատարածված պատճառը թմրանյութերի օգտագործման վկայակոչումն է։ Չնայած նրան, որ գիրքը գրված է…

Հայ ժամանակակից գրողները Դիլիջանում | Շրջանաձև ընթերցանություն

Հայ ժամանակակից գրողներին կրկին համախմբել էր գրականությունը։ Արդեն շատերին հայտնի «Շրջանաձև ընթերցանություն»-ը տեղի ունեցավ Դիլիջանի «Թռչող ջայլամ» (Flying Ostrich by Dolmama) ռեստորանում։ «Դա կարող էր լինել միայն Հայաստանում և միայն մեզ հետ․․․», – ընթերցանությունն առաջինը սկսեց Արփի Ոսկանյանը։ Նա իր «Չի վաճառվում» գրքից կարդաց «Իմ ոչ մեծ, ոչ էլ չաղ հայկական հարսանիքը» զվարճալի, պատմվածքը։ Հաջորդը…