fbpx

20-րդ դարի Ֆեմինիստական գրականություն․ կանանց կողմից, կանանց մասին, բոլորի համար[

Կանանց կողմից ստեղծված և կանանց մասին պատմող գրականությունը ստատուս քվոյին մարտահրավեր նետելու վառ օրինակ է: Խուսափենք քնարերգական այդ ծուղակներից հետևյալ հինգ հերոսուհիների հետ միասին։

Տղամարդ գրողների ստեղծագործությունը երկար ժամանակ ստվեր է գցել կանանց գրականության վրա։ 18-րդ դարում մտավախություն կար, որ հատկապես կանանց կողմից գրված վեպերի ընթերցանութունը վտանգավոր են կանանց համար թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես։ Հիմնականում այդ պատճառով էին Բրոնտե քույրերը տպագրվում տղամարդկանց կեզծանունների ներքո։

Ահա կանանց կողմից գրված և կանանց մասին պատմող հինգ գրքեր 20-րդ դարից, որոնցում հեղինակներն ցույց են տվել կնոջ ազատատենչ ոգին։


Ագաթա Քրիստի, «Շագանակագույն կոտյումով մարդը» (1924)

Agatha Christie – “The Man In The Brown Suit”

Ինքն իրեն մշտապես ծաղրող հերոսուհի Աննա Բեդինֆիլդը, ով շատ լավ տեղյակ է սեռերի համաձայնությունների մասին, իմպուլսի ազդեցությամբ իր ոընեցած վերջին գումարով տոմս է գնում դեպի Հարավային Աֆրիկա։ Վերջում, իր վճռականության և պճնամոլության շնորհիվ նա կանխում է միջազգային հանցագործության սինդիկատ։


Լուսի Մոդ Մոնթգոմերի, «Կապույտ ամրոցը» (1926)

Lucy Maud Montgomery – “The Blue Castle”

Դոսսն այս վիկտորյական վեպում չամուսնացած ծեր կին է։ Իր ընտանիքից ձանձրացած՝ նա տեղափոխվում է կղզու խրճիթում մի տղամադրու հետ ապրելու, ում հետ ծանոթացել էր շատ կարճ ժամանակում։ Այս գիրքը Մոնթգոմերիի գրած մեծահասակների համար շատ քիչ վեպերից է։


Մերի Ստյուարտ, «Ինը կառքերը սպասում են քեզ» (1958)

Mary Stewart – “Nine Coaches Waiting”

Երիտասարդ անգլուհի Լինդա Մարտինը գալիս է Ֆրանսիա, որպեսզի դառնա իննամյա Ֆիլիպի` դուքս դե Վալմայի տնային դաստիարակչուհին։ Լինդան նկատում է ամրոցում տիրող լարված փոխհարաբերությունները և փորձում պաշտպանել տղային նրա հորեղբայր Լեոնից և սառնասիրտ տիկնոջից։ Իրավիճակն ավելի է բարդանում, երբ Լինդան սիահարվում է Լեոնի որդի Ռաուլին։ Զբոսանքի ժամանակ կրակում են Ֆիլիպին, ինչը ստիպում է հերոսուհուն մտածել ամրոցում թաքնված մութ գաղտնիքների և այդ ամենում նրա կարևոր դերի մասին․․․


Օկտավիա Բաթլեր, «Ազգակիցները» (1979)

Ocatvia Butler – “Kindred”

Էդանա Ֆրանկլինն արթնանում է հիվանդանոցում, անդամահատված ձեռքով, իսկ ոստիկանությունը հարցաքննում է իր ամուսնուն։ Պարզվում է՝ հերոսուհին հայնտվել է 1815 թվական, որտեղ նա կապ է հաստատում և վիճում Ռուֆուսի հետ, ով ժամանակին եղել է իր նախնիների ստրկատերը։ Վեպում բարձրաձայնվում են կարևոր հարցեր քաջության, ուժի և բռնության մասին։


Շելլի Ջեքսոն, «Կտորագործ աղջիկը» (1995)

Shelley Jackson – “Patchwork Girl”

Էլեկտրոնային գրականության առաջին նմուշներից մեկը, որը նորովի է ներկայացնում Շելլի «Ֆրանկենշտեյն»-ը (1818) և Բաումի «Կտորագործ աղջիկը» (1913)։ Այստեղ հեղինակը պատմում է գիրքը կնոջ նկարազարդված մարմնի մասերի միջոցով, որոնք իրար են միացված տեքստերով և նկարներով։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով