fbpx

10 փաստ Շառլ Ազնավուրի մասին

1․ Իրական անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրյան։ 1922 թ․ նրա ծնողները Հայաստանից արտագաղթել են Ֆրանսիա, որտեղ էլ երկու տարի անց ծնվել է ապագա երգիչը։ Տեղի լեզվին ավելի հարմար լինելու համար նա դարձել է Շառլ։

2․ Ազնավուրն ընդամենը երկու տարի է դպրոց գնացել։ 9 տարեկանից նա արդեն երգում էր սրճարանում։ Գերմանիայի կողմից Փարիզն օկուպացնելու ժամանակ, մինչ հայրը կամավորական ջոկատում կռվում էր առաջնագծում, հենց Շառլն էր կերակրում իր ընտանիքը։

3․ Էդիթ Պիաֆն Ազնավուրի «կնքամայրն» էր։ Նա լսել էր Շառլի և Պիեռ Ռոշեի դուետն ու 1946 թ․ նրանց իր հետ համերգային շրջագայության տարել։ Այդ րոպեից էլ սկսվել է շանսոնիեի պրոֆեսիոնալ կարիերան։

4․ 1950 թ․ Ազնավուրը դարձել է անկախ երգիչ և շուտով փոխել իր «-յան»-ով վերջացող Ազնավուրյան ազգանունը։ Իր առաջին համերգը ձախողվել է, իսկ քննադատները խորհուրդ են տվել փոխել մասնագիտությունը։

5․ Հինգ տարի անց նա առաջին անգամ հայտնվել է կինոյում։ Ազնավուրը ստանձնել է ռեժիսոր Ֆրանսուա Տրյուֆոյի «Կրակեք դաշնակահարի վրա» ֆիլմի գլխավոր հերոսի դերը։

6․  Իր քառասուն ամյակին արդեն հայտնի երգիչը թվով 1000 երգի հեղինակ էր։

7․ 1988 թ․ Սպիտակի երկրաշարժից հետո նա ստեղծել է «Ազնավուրը Հայաստանի համար» բարեգործական հիմնադրամը, որը գործում է մինչ օրս։ 2008 թ․Շառլը ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։

8․ 1977 թվականից Ազնավուրն ապրել է Շվեյցարիայում, լճի ափին գտնվող առանձնատանը, որովհետև այնտեղի հարկերն ամենացածրն են։ Դեռ Ժերար Դապրդիեից առաջ (ով ֆրանսիան լքել էր բարձր հարկերի պատճառով) նա ասել է․ «Այլևս չեմ երգելու հարկայինի համար», որից հետո տվել է հարկերի ավելի քան 70%-ը։

9․ 2017 թ․  օգոստոսի 25-ին հայազգի երգիչը ստացել է իր սեփական աստղը Հոլիվուդի Փառքի արահետում։

10. Շառլ Ազնավուրը երեք կանանցից ունի վեց երեխա։ Վերջին կնոջ՝ Ուլլա Տորսելի հետ նրանք 47 տարի միասին էին։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով