fbpx

10 մեջբերում Խորխե Լուիս Բորխեսի պատմվածքներից

Արգենտինացի գրող, բանաստեղծ և հրապարակախոս Խորխե Լուիս Բորխեսը (1899 — 1986) 20-րդ դարի իսպանախոս մեծագույն գրական գործիչներից մեկն է։ Դետեկտիվ և արկածային նովելների ձև ունեցող իր լակոնական արձակ երևակայություններում նա խորհել է վաղեմի փիլիսոփայական խնդիրների և համամարդկային արժեքների մասին։ Իր արվեստը մեծ դեր է խաղացել Հարավային ամերիկայի գրականության զարգացման գործում և ոգեշնչել ոչ միայն լատինոամերիկացի, այլ նաև տարբեր ազգերի բազմաթիվ գրողների։

Այսօր, օգոստոսի 24-ին լրանում է միստիկայի վարպետի 119-ամյակը, ինչի առթիվ ձեզ ենք ներկայացնում գրողի պատմվածքներից 10 մեջբերում։


Եվ իսկապես, մենք ապրում ենք հետոյի համար թողնելով ամեն հնարավոր բան։ Հնարավոր է, որ հոգու խորքում մենք վստահ ենք՝ անմահ ենք և ուշ, թե շուտ կհասցնենք անել ու ճանաչել ամեն ինչ։


Մարդն աստիճանաբար ստանում է իր ճակատագրի կերպարանքը՝ վերջնականապես նույնականացվելով սեփական կյանքի հանգամանքներին։


Անխելք մարդու գործողությունները գերազանցում են խելամիտ մարդու երևակայությանը։


Մենք չենք սարսափում նրանից, որ սֆինքսը մեզ խեղդում է, մենք պատկերացնում ենք սֆինքսին, որպեսզի ինքներս մեզ բացատրենք այդ սարսափը։


Մեր գործողությունները մեր խորհրդանիշներն են։


Ճակատագիրը կարող  է մատների արանքով նայել կատարած գործողություններին, բայց անխղճորեն պատժել սովորական անփութության համար։


Փնտրիր ոչ թե ուղղակի գտնելու, այլ երջանկություն գտնելու համար։


Որքան էլ բարդ ու երկար լինի յուրաքանչյուրի ճակատագիրը, իրապես այն ավարտվում է այն պահին, երբ մարդը մեկընդմիշտ ճանաչում է ինքն իրեն։


Աշխարհը լաբիրինթոս է, որտեղից անհնար է փախչել։


Ամեն մեկն իր ձևով է պատկերացնում դրախտը․ դեռ մանկուց այն ինձ թվացել է որպես գրադարան։


Աղբյուր՝ Eskmo

1 Comment


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով