fbpx

Պոլ Գոգեն | 10 փաստ մեծն գեղանկարչի կենսագրությունից

170 տարի առաջ հունիսի 7-ին ծնվել է Պոլ Գոգենը՝ նկարիչ, ով մեծ ներդրում է կատարել կերպարվեստում։ Գոգենի ամենահայտնի կտավները մեզ տեղափոխում են վայրի բնության աշխարհ և ցույց տալիս կղզեբնակչի առօրյան այնպիսին, ինչպիսին կա։ «АСТ» գրահրատարակչությունը հավաքել է 10 փաստ մեծն գեղանկարչի կենսագրությունից։

Գոգենը 1891 թվականին

Աշխարհահռչակ Պոլ Գոգենն իր կյանքի ընթացքում ճանաչում չուներ։ Ժամանակակիցները չէին ընդունում նրա տաղանդը, ինչի պատճառով Գոգենի կյանքն աղքատությունից գորշացած էր։ Նա փառք ձեռք բերեց միայն մահվանից հետո, ինչպես հաճախ լինում է իսկական հանճարների մոտ։

Պոլ Գոգենը վաղ հասակում կորցրել է հորը։

Դպրոցն ավարտելուց հետո երիտասրդ Պոլը դարձավ ծովագնաց, այնուհետև բանկում բրոքեր։ Կերպարվեստը նրա «հոբբին» էր, գեղանկարչություն երբեք չէր սովորել։

«Թեհուրա» (1891-3)

Գոգենը հեշտ էր փոխում տեխնիկան ու նյութերը։ Նա տարված էր նաև փայտի փորագրությամբ։ Հաճախ, երբ նյութական միջոցների բացակայության պատճառով նա չէր կարողանում նկարչական իրեր ձեռք բերել, վերցնում էր դանակն ու փայտը։

«Ե՞րբ ես ամուսնանալու» (1892)

«Ե՞րբ ես ամուսնանալու» կտավը աշխարհում երբևէ ամենաթանկ վաճառվածներից է։ 2015 թվականին Կատարից մի գնորդ այն ձեռք է բերել 210 միլիոն դոլարով։

Երկար ժամանակ Գոգենը բնակվում էր մեկ այլ մեծն նկարիչ Վինսենտ Վան Գոգի տանը։ Գեղանկարիչները միասին լավ աշխատում էին, այնուհետև Վան Գոգի խելագարության նոպայի պատճառով մեծ վեճ առաջացավ նրանց միջև։

Վինեսնտ Վան Գոգ՝ «Արևածաղիկներ»

«Արևածաղիկներ» նկարի առաջին՝ երկու ծաղիկներով տարբերակը Վան Գոգը ստեղծել է Գոգենի համար (հաջորդ տարբերակում ծաղիկները հինգն են)։ Դրան պատասխան՝ Գոգենը սեփական կտավի վրա պատկերել է արևածաղիկներով նատյուրմորտ նկարող Վան Գոգին։

Նկարող Վան Գոգը

Պրիմիտիվիզմի նկատկամբ իր հետաքրքրությամբ Գոգենը ժամանակից առաջ է անցել։ Հին ժողովուրդների արվեստի մոդան Եվրոպա եկավ միայն 20-րդ դարի վերջին։

Գեղանկարիչը դարձել է անգլիացի գրող Սոմերսեթ Մոեմի «Լուսինը և վեցպենսանոցը» գլխավոր հերոսի նախակերպարը։

Գոգենը հայտնի դարձավ միայն իր մահից հետո, երբ Փարիզում կազմակերպվեց իր ավելի քան 225 աշխատանքների ցուցահանդես։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով