fbpx

10 կարճ գիրք

Ժամանակը թանկ ռեսուրս է և այն կառավարելը մեծ հմտություններ է պահանջում։ Շատերս ուղղակի չենք հասցնում մեծ վեպ կարդալ, իսկ փոքր ստեղծագործությունների ընտրությունն այդքան էլ մեծ չէ։ Ձեզ ենք ներկայացնում Teory&Pratice կայքի ընտրած 10 ամենահետաքրքիր այն գրքերը, որոնք չեն գերազանցում 200 էջը։


«Անհայրենիք մարդը» («A Man Without a Country»)

Քուրթ Վոնեգութ, 160 էջ

Քուրթ Վոնեգութը շուտ հասկացավ՝ ինչպես խոսել մեծահասակների հետ․
– Այս հարցն ուսումնասիրելիս ես եկա այն եզրահանգմանը, որ կատակի միջոցով կարելի է խցկվել յուրաքանչյուր «մեծական» խոսակցության մեջ։ Նա հնարավորություն է ունենում այս կարողությունը մի քանի անգամ հղկելու, և «Անհայրենիք մարդն» այս թեմայի հանրագումարային շարադրությունն է։ Տեսնելով Դրեզդենի ռմբակոծությունը՝ Վոնեգութն անլջորեն խրվում է մեծահասակների մտքերի մեջ։ Ըստ նրա՝ երջանկությունը շատ պարզ բան է և թաքնված է հասարակ զգացողություններում։


«Ճանճերի տիրակալը» («Lord of the Flies»)

Ուիլյամ Գոլդինգ, 192 էջ

«Ճանճերի տիրակալը» սովորաբար առաջարկում են կարդալ պատանեկության նուրբ տարիներ նոր մուտք գործածներին, որի մարդկային բնույթի մասին սյուժեն հիշողությունում մնում է որպես մանկական վախենալու պատմություն, որում անխելահաս տղաները փորձում են ողջ մնալ անմարդաբնակ կղզում։ Դրա հետ մեկտեղ, եթե խորը մտածենք՝ մեր առաջ XX դարի ամենավախենալու գրքերից մեկն է, որը մեծահասակներին հրահրում է այն քննարկմանը, թե ով է (կամ ինչ է) մարդը մարդու համար և ստանում դրա սարսափելի պատասխանը։


«Ո՞վ է գնում այնտեղ» («Who Goes There?»)

Ջեն Վուդ Քեմփբել-կրտսեր, 168 էջ

1938 թվականին գրված գիտական ֆանտաստիկա։ Չնայած, որ Անտարկտիդայի բազաներից մեկում բնակվող չտեսնված չարքի մասին պատմությունն արդեն դասական է, այնուամենայնիվ հաճելի և հետաքրքրիր է, թե ինչն է դեռ 38 թվականին ստիպել Քեմփբելին հորինել իր այլմոլորակային օդաչուին, ով կուլ է տալիս իր ճանապարհին հայտնվող բոլոր մարդկանց հիշողությունները։


«Ես և Դու» («Ich und Du»)

Մարտին Բուբեր, 164 էջ

XX դարի ամենանրբամիտ աստվածաբաններից մեկը՝ Բուբերը մինչև հոգու խորքը միստիկ է և միշտ հետևողական է եղել իր ատահայտություններում և մտքերի պարզաբանություններում։ «Ես և Դու»-ն նվազագույնը ոճաբանորեն ետ է մնում «Բարու և չարի կերպարներ»-ից և «Հավատի երկու կերպար»-ներից, սակայն հստակ պատկերացում է տալիս բուբերյան փիլիսոփայության կենտրոնական գաղափարի՝  իրադարձությունների երկակի իմաստավորման վերաբերյալ։


«Զարթոնք» («The Awakening»)

Քեյթ Շոպեն, 128 էջ

1899 թվականին գրված այս գիրքը խաչ քաշեց գրողի սոցիալական դիրքի վրա այն հասարակությունում, որտեղ ընդունված չէր կանանց մասին խոսել որպես ինքնուրույն, բանական էակներ։ XX դարն իր ֆեմինիզմով ամբողջովին հատուցեց Շոպենին (այժմ նրան համարում են շարժման հիմնադիրներից մեկը), սակայն ընդամենը հարյուր տարի առաջ վեց երեխաների մայրը, ով որոշեց խոսել նրան հանգիստ չտվող թեմայի շուրջ, ներքաշվեց աղմկոտ վիճաբանության, մեղադրվեց անբարոյակայության մեջ և հինգ տարի անց մահացավ՝ «Զարթոնք»-ից հետո գրելով միայն մի քանի պատմվածք։


«Նեոնի Աստվածաշունչ» («The Neon Bible»)

Ջոն Քենեդի Թուլ, 162 էջ

Ջոն Թուլը գրականությունում հավանաբար կմնա որպես մեկ վեպի՝ «Ապուշների համաձայնության» հեղինակ, որի համար նրան հետմահու շնորհել են Պուլիտցերյան մրցանակ։ Սակայն Թուլն ուներ 16 տարեկանում գրված ևս մեկ վեպ՝ «Նեոնի Աստվածաշունչ»։ Ինքը՝ Թուլն այն համարում էր թերհաս և կարդալու համար անարժան։ Այնուամենայնիվ, գիրքը հասավ հանրությանը։ Ամերիկյան խուլ գյուղերից մեկում ապրող ավանդապաշտ ընտանիքի զավակի և նրա բեմական անցյալով «աննորմալ» մորաքրոջ պատմոթյունը ոչ միայն հրատարակվեց 1980-ականների վերջին, այլև տարիներ անց էկրանավորվեց։


«Պահածոների շարք» («Cannery Row»)

Ջոն Ստեյնբեք, 192 էջ

Վեպը պատմում է 1945 թվականին գրված Մեծ ճգնաժամի ժամանակներում Մոնթերեյի հորինված թաղամասերից մեկում ապրող բնակիչների կյանքը։ Թվում է՝ հենց գրման ժամանակաշրջանով է պայմանվորված դրա մռայլ գեղագիտությունը (ինչը բնորոշ է Ստեյնբեքին), որը ծանր ու փոշոտ կտորով կարծես ծածկում է վեպում տեղի ունեցող բոլոր գործողությունները՝ Պահածոների շարքի բնակիչների անվնաս դատարկամտությունը, տեղ-տեղ աբսուրդ ու գործարանային բնակավայրներին բնորոշ ինչ-որ անանցանելի ձանձրույթը։


«Ամենավտանգավոր խաղը» («The Most Dangerous Game»)

Ռիչարդ Քոնել, 56 էջ

Մարդասպանների, խելագարների և ակտիվ մարդատյացների մասին դեռ շատ կգրեն, սակայն 1924 թվականին «Collier’s» ամսագրում տպագրված հենց այս փոքրիկ վիպակն է դարձել «մարդկանց որս» ժանրի նախահայրը։ Գործողությունները տեղի են ունենում Կարիբյան ծովի վայրի կղզիներից մեկում, որտեղ Զարոֆ ազգանունով արիստոկրատ մի կազակ հոգնելով ավանդակա որսից, անցնում է երկոտանիներին։ Ամերիկյան կարդացող բարձր խավը երևի ցնծության մեջ էր․ այն ժամանակ որսը գոլֆի նման, երիտասարդին հարիր մի զվարճանք էր, իսկ կազակները դեռ զարմանալի էկզոտիկա են։


«Վերջի կանխազգացողությունը» («The Sense of an Ending»)

Ջուլիան Բարնս, 163 էջ

Բարնսի թվով 11-րդ վեպը 2011 թվականին ստացավ Բուքեր մրցանակ։ Այս գիրքը կարելի է անվանել բրիտանական արձակի վառ օրինակ։ Հստակ սյուժե, որտեղ հետադարձորեն հյուսվում են չորս տարբեր կյանքեր, Բարնսի մի շնչով կարդացվող ճկուն լեզուն․․․ Մի խոսքով՝ սրանք հենց այն պարտադիր ընթերցանության 163 էջերն են, որոնք կփարատեն Ձեզ այսպես կոչված ժամանակակից գրական գործընաթից մասնակցության պատրանքով։


«Շարլոտայի Սարդոստայնը» («Charlotte’s Web»)

Էլվին Բրուքս Ուայթ, 184 էջ

Իր չափերի հարցում բախտը չբերած Ուիլբուր խոզուկի մասին այս գիրքը կարող է բուսակեր դարձնել բոլոր այն մեծահասակներին, ովքեր կհանդգնեն այն կարդալ քնելուց առաջ․ ամեն անգամ վեր ես թռչում, երբ սիրելի խոզուկը կրկին վտանգի տակ է հայտնվում։ Կարծիք կա, որ մսից հրաժարված շատ ամերիկացիներ մանուկ հասակում այս հեքիաթն են կարդացել։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով