fbpx

10 ամենասկանդալային գրքեր

Օրուելի «Անասնաֆերմա»-ից մինչև Նաբոկովի «Լոլիտա»։
Ձեզ ենք ներկայացնում տարբեր ժամանակների համաշխարհային գրականության արգելված, աղմուկ բարձրացրած և բազմաթիվ անգամ քննադատված գրքերը։


Հանյա Յանագիհարա՝ «Փոքր կյանք»

(Hanya Yanagihara – “A Little Life”)

Համալսարանական հուշեր, հին հունական ողբերգություն, դաստիարակչական վեպ XIX դարի հաստ գրքերի օրինակով թաքնված, գիշերվա վախենալու հեքիաթ․․․ Հավայան ծագմամբ ամերիկացի գրող Հանյա Յանագարայի այս վեպին կարելի է տալ վերոնշյալ բոլոր որակումները։ Սակայն սա այն դեպքն է, երբ ամեն կարդացողի համար գիրքը եզակի է, քանի որ այն ոչ թե ուղղակի կարդում, այլ վերապրում ես ներկայիս ժամանակի գոյակարգով։
Մեկի համար վեպը կդառնա ընկերության պատմություն, որը երբեմն ավելի ուժեղ ու պինդ է, քան սերը, իսկ մյուսի՝ գիրք, որի մասին վախենում ես հիշել, որը թաքնված է գրապահարանում, ինչպես հրեշը անկողնու տակ։ Մեկ ուրիշի համար «Փոքր կյանք»-ը կդառնա այն կյանքի մասին գիրք, որն իրոք արժանի կլինի որևէ մեկին պատմել։


Վլադիմիր Նաբոկով՝ «Լոլիտա»

Владимир Набоков – «Лолита»

Գիրքը հրատարակելուց հրաժարվել են մի քանի հրատարակչություններ, ինքը՝ Նաբոկովը սկզբում որոշել էր այն տպել կեղծանվան ներքո։
«Լոլիտա»-ն, հավանաբար, Վլադիմիր Նաբոկովի ամենակատարյալ ստեղծագործությունն է։ Գիրք, որն իր անհավանական սիրով ու նրբագեղությամբ ճախրում է բարոյականության նախապայմանների և ժամանակի օրենքների վրայով։ «Որովհետև մահվան նման պինդ է սերը և նրա նետերը կրակի նետեր են»։


Ուիլյամ Գոլդինգ՝ «Ճանճերի տիրակալը»

William Golding – “Lord of the Flies”

1954 թվականին գրված այս վեպը պատմում է անմարդաբնական կղզում հայտնված դպրոցականների խմբում քաղաքակրթության սրընթաց անկման մասին։ Միացյալ Նահանգներում գրքի դեմ շատ ելույթներ են եղել դրանում օգտագործված աստվածանագրության, բռնության սուր տեսարանների և կանանց խայտառակող պնդումների պատճառով։


Հենրի Միլլեր՝ «Խեցգետնի արևադարձը»

Henry Miller – “Tropic of Cancer”

Վեպն առաջին անգամ լույս տեսավ Փարիզում, իսկ ԱՄՆ-ում արգելված էր որպես պոռնոգրաֆիկ գիրք։ XX դարի ամերիկացի մեծագույն արձակագիր Հենրի Միլլերի (1891 – 1980) ամենահայտնի և սկանդալային վեպը նաև հեղինակի ինքնակենսագրական եռագրության առաջին մասն է․ «Խեցգետնի արևադարձը», «Այծեղջյուրի արևադարձը», «Սև գարուն»։ Գիրքը կարելի է դնել Հեմինգուեյի, Սելինջերի և Լիմոնովի հայտնի «փարիզյան ցիկլերի» կողքին։ Այն լպիրշ էռոտիկայի, նուրբ ոճաբանության և միլլերյան անկրկնելի կենսականության խառնուրդն է։


Գյուստավ Ֆլոբեր՝ «Տիկին Բովարի»

Gustave Flaubert – “Madame Bovary”

1857 թվականին հրատարակվելուց հետո վեպը մեղադրվեց բարոյականությունը վիրավորելու մեջ։ Ամուսնացած կնոջ սիրային կապերի մասին պատմության պատճառով Ֆլոբերն ու նրա հրատարակիչները ցոփախոսության պատճառով կանգնեցին դատարանի առաջ, բայց հետո նրանց արդարացրին։
«Տիկին Բովարի»-ն ֆրանսիացի գրող Գյուստավ Ֆլոբերի վեպն է։ Գլխավոր հերոսուհի Էմմա Բովարին տառապում է այն պատճառով, որ չի կարողանում իրականացնել իր  փայլուն, սիրային կրքերով լի աշխարհիկ կյանքի երազանքները։ Դրա փոխարեն նա ստիպված է քարշ տալ իր գոյությունը գյուղացի աղքատ բժիշկ ամուսնու կողքին։ Ծայրամասի ճնշող միջավայրը խեղդում է Էմմային, սակայն ուրախություններից զուրկ աշխարհից դուրս գալու իր բոլոր փորձերը դատապարտված են անհաջողության։ Ձանձրալի ամուսինը չի կարողանում բավարարել կնոջ պահանջները, իսկ վերջինիս ռոմանտիկ և գրավիչ սիրեկաններն իրականում եսակենտրոն են ու դաժան։ Արդյո՞ք կա ելք կյանքի այդ փակուղուց։


Ջերոմ Սելինջեր՝ «Տարեկանի արտում՝ անդնդի եզրին»

Jerome Salinger – “The Catcher in the Rye”

1951 թվականին հրատարակվելու առաջին օրվանից փառքի արժանացած, ամենաշատ արգելված, գրաքննված և վիճելի գրքերից մեկը՝ «Տարեկանի արտում՝ անդնդի եզրին»-ը պատմում է դեռահաս-հակահերոս Հոլդեն Քոլֆիլդի մասին, ով ինքն իրեն ճանաչելու համար մեկնում է Ամերիկայով ճանապարհորդության։ 60-70-ական թվականներին գիրքը քննադատության արժանացավ «անտանելի գռեհիկ լեզվի , սեքսուալ և բարոյականության հարցերին դիպչող հարցերի տեսարաններին»։


Բորիս Պաստեռնակ՝ «Դոկտոր Ժիվագո»

Борис Пастернак – «Доктор Живаго»

Ռուսական հեղափոխության տարիներին տեղի ունեցած պատերազմական տարիների այս էպիկական սիրո պատմությունն արգելված էր Սովետական Միությունում մինչև 1988 թվականը, քանի որ այն մակերեսերոն քննադատվել էր բոլշեվիկների կուսակցության կողմից։ Երբ Պաստեռնակին շնորհեցին գրականության Նոբելյան մրցանակը, իր համերկրացիների վրդովմունքն այնքան մեծ էր, որ գրողը հրաժարվեց դրանից։
Վեպը, որը լույս է տեսել 1957 թվականին, Պաստեռնակի ծննդավայրում հրատարակվել է միայն 31 տարի անց։


Դեն Բրաուն`«Դա Վինչիի ծածկագիրը»

Dan Brown – “The Da Vinci Code”

Վատիկանն այս գիրքը խիստ քննադատեց և անվանեց հակաքրիստոնեական սուտ անարգագիր։
Հեղինակը հավաքեց իր հետազոտությունների ստացած ողջ փորձն ու ներդրեց գլխավոր հերոսի՝ Հարվարդի պատկերագիտության և կրոնի պատմության պրոֆեսոր Լենգդոնի մեջ։
Այս պատմության հանգույցը հանդիսանում է գիշերային մի հեռախոսազանգ, որում Լենգդոնին ասվում է Լուվրում գիշերային պահակի սպանության մասին։ Սպանվածի մարմնի մոտ գտնվել է ծածկագրված հաղորդագրություն՝ բանալիներ, որոնք թաքնված են Լեոնարդո դա Վինչիի աշխատանքներում․․․


Ջորջ Օրուել՝ «Անասնաֆերմա»

George Orwell – “Animal Farm”

Մեծ Բրիտանիայում գրքի հրատարակվելը հետաձգվում էր կոմունիզմի քննադատության պատճառով։ Գերմանիայի շրջափակման ժամանակ վերացվել է դաշնակիցների կողմից։ Արգելված էր ԽՍՀՄ-ում։
«Բոլոր կենդանիները հավասար են, սակայն որոշ կենդանիներ մյուսիներից ավելի հավասար են», – հավանաբար, Ջորջ Օրուելի ամենահայտնի, դասական նախադասությունն է հեղափոխական հույսերի տապալման մասին։ «Այս գրքում Օրուելին հաջողվել է կատարել 1936 թվականին իր առջև դրած երկու առաջադրանքները՝ «մերկացնել սովետական առասպելը» և «քաղաքական արձակը դարձնել արվեստ»։


Մարկիզ դը Սադ՝ «Ժյուստինա, կամ բարերարների Դժբախտությունները»

Marquis de Sade – “Justine ou les Malheurs de la vertu”

Մարկիզ դը Սադի արվեստի «սև մարգարիտը»։
Վեպ, որում նուրբ էրոտիզմն ու հետաքրքիր սյուժեն դառնում են ընդամենը յուրօրինակ շրջանակ հեղինակի փիլիսոփայական, ցինիկ, հակադարձող և անիրական մտքերի համար, որոնք շարադրված են կենդանի, փայլուն, սրամիտ և զարմանալիորեն տրամաբանական։
Չկա բարոյականություն։
Չկա խրատ։
Կա միայն մարդկային ցանկություն, որը պատրաստ է հակադրել անձի ազատության աստվածային և մարդկային օրենքները։ Այսպիսին է «Ժյուստինա»-ի հիմնական կանխադրույթը։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով